Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ջամայկա...

Ջամայկա...
04.06.2023 | 21:11

Շատ օտար, անծանոթ, չընկալվող, չընդունվող միջավայրում եմ ապրում։

Միջավայր, որտեղ մեծի, ավելի փորձառուի խոսքը, կամ կարծիքը պետք չի, կամ չի գնահատվում։

Միջավայր, որտեղ պետք է ապրես օտար ազգերի հետ, օտար արժեքների մարդկանց հետ։

Միջավայր, որտեղ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիները, Ռուսաստանի ու Հնդկաստանի քաղաքացիների նման Հայաստանում ելք ու մուտք են ունենալու։ Պատերազմ չի լինի դասական ձևով, բայց ազգությամբ հայերը Հայաստանի տարածքում կշարունակեն մեռնել «հանուն ոչնչի», կամ էլ սուսուփուս երկրից կարտագաղթեն։

Տարիների ընթացքում սահմանները կբացվեն, Հայաստանում մնացողը, ազգային բովանդակությամբ մտածողությունն իր մեջ կմեռցնի, հանուն կուշտ փորի, միջակ ապրուստի։

Հայն իր ազգությունը կպահի Հայաստանից դուրս, Հայաստանում հայն արդեն իսկ փոքրամասնություն է դառնում, հետո լրիվ կդառնա փոքրամասնություն։

Դա մեկ-երկու դար կտևի, հետո կսկսվի լեզվի մոռացության շրջանը. հայերենը կդասվի մեռած լեզուների շարքում։

Ներկայիս Հայաստանի տարածքում կապրեն ազատ բարքերի տեր մարդիկ, քաշողներն ու սեռական տարբեր նախասիրությունների տեր` ո՛չ կին, ո՛չ տղամարդ. չկողմորոշվածները։

Ջամայկա...

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ