ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ասք «բարի գործ» անող «հայ քաջերի» ու Չոռնիի խավիարների մասին

Ասք «բարի գործ» անող «հայ քաջերի» ու Չոռնիի խավիարների մասին
19.12.2008 | 00:00

ԷՍ Ո՞Վ ԵՆ ՍՐԱՆՔ…
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` ԱԱԾ-ի հայտնի 6-րդ վարչությունը ոչ միայն սկսել է «դրամը արժեզրկող չենջերի անպատասխանատու ղեկավարներով զբաղվել»` նրանց մեղադրելով ընդդիմության կազմակերպած երևակայական սաբոտաժում (ի դեպ, եթե ոմանք այս պնդումը «դեղին կհամարեն», կարող ենք կոնկրետ 2 մարդու անուն տալ. այս երկուսին արդեն 6-ից էնքան են «նադայել արել», որ շարունակության դեպքում պատրաստ են առանց մեզ տեղեկատվություն տրամադրելու էլ անձամբ կառավարության շենքի դիմաց ցուցանակներով ցույց սկսել), այլև ոնց որ թե անցել է… փողոցային առևտուրը հսկելու ամոթալի գործին: Անձամբ տեսա, թե մի քանի հոգի ինչպես էին Շինարարների շուկայում քացու տակ տվել խեղճուկրակ մի կնոջ արկղերը ու թե` «Թող գնա ստուց, արա. էս հլը մենք ենք քեզ ասում, բա որ 6-ից էկա՞ն... չէ՞` տնով-տեղով… նոր կիմանաս»:
Զզվելի էր, իհարկե, էդ ամենին հետևելը, ու թե չմիջամտեի իմ լրագրողական «ուդոյով ու ձայնագրիչով», դժվար է ասել, թե էդ կնոջից ու իր «կառալյոկներից» ինչ կմնար:
-Ո՞վ եք, ի՞նչ իրավունքով եք էստեղ կարգուկանոն հաստատում, էդ երբվանի՞ց է 6-ը սկսել փողոցի «կառալյոկով» ու մանդարինով զբաղվել,- հարցնում եմ երկու «հրեշ-պահարաններին»:
-Շառ ե՞ս, արա, թող գնա ստուց, քե՞զ ինչ…
-Ո՞նց թե` ինձ ինչ: Ես լրագրող եմ և ուզում եմ տեղեկանալ, թե ինչու, ովքեր և ինչ են կարգավորում: Նաև ճշտել, թե ա՛յ մի քանի քայլ էն կողմ կանգնած-թանկարժեք տոնածառներ, խաղալիքներ վաճառող տղամարդուն, մյուսներին ինչո՞ւ է կարելի էստեղ կանգնել-առևտուր անել, էս կնոջը` ոչ: Նաև ուզում եմ, որ դուք ինձ փաստաթուղթ ցույց տաք` իմանանք, թե ինչ կառույց եք ներկայացնում և ինչ կապ ունեք 6-ի հետ: Դա հիմա ամենակարևոր հարցն է:
Չէի ասի, իհարկե, թե սրանք ինձնից վախեցան (տեսնել էր պետք, թե ինչ արհամարհալից հայացքով էին ինձ չափում ոտից գլուխ), բայց երբ տեսան, որ մարդիկ շատ շատացան, նստեցին ոստիկանական մեքենան ու գնացին: Եվ ես հիմա ինձ մեղադրում եմ այն բանի համար, որ սառը գետնին բերանքսիվայր ընկած կնոջն օգնելուց անմիջապես առաջ (գնալուց առաջ «հայ քաջերը» էդ մի վերջին «բարի գործն էլ արին») դրանց մեքենայի համարանիշը չգրեցի, որպեսզի մեր հարգարժան Ալիկ Սերգեյիչի ղեկավարած կառույցի հետ հիմա ըստ էության զրույց ստացվեր:
Ի դեպ, հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն` ուժային կառույցների ներկայացուցիչները սկսել են շատ սերտորեն համագործակցել պետեկամուտների կոմիտեի հետ` նույնիսկ կրպակներում հավելագրումներ անելով ու կանխավճարներ պահանջելով: Բյուջեն, ասում են, լրիվ դատարկ է, լցնել է պետք: Բայց թե ինչու չեն էդ նույն բյուջեն լցնում իրենց սիրելիների փողերով, անհայտ է: Փաստորեն, ստացվում է, որ Կենտրոնի թաղապետ Չոռնին անարգել կարող է «ԳՈՒՄ»-ի շուկայում և այլուր մաքսանենգ, ադրբեջանական ծագման սև ու կարմիր խավիար վաճառել` առանց մի կոպեկ անգամ հարկ վճարելու, մյուսը չի կարող օրվա հաց առնել` փողոցում սառչելու գնով մի արկղ մանդարին վաճառելով…
Ծիծաղելին այն է, որ այս փոքր նյութը գրելուն պես լուր առանք, որ ԱԱԾ-ը «բամբիտ է արել» «ԳՈՒՄ-ի շուկա» կոչվածը` հանրայինի կամերաների ներքո հավաքելով Չոռնիի խավիարները: Ըհը՛, որ էդպես է` ժ. 21-ի կողմերը հարմար տեղավորվեցինք բազմոցին, որ տեսնենք ինչն ինչոց է, ով ինչպես է արդարանում, ԱԱԾ-ը` ոնց հպարտանում, էն էլ «Հայլուրս» լռեց: Այստեղ, փաստորեն, միայն Սասուն Միքայելյանին են սիրում ցույց տալ` ոլորված ձեռքերով, մեկ էլ Ալիկ Արզումանյան-ՆիկոլՓաշինյան-Տեր-Պետրոսյան գաղտնալսումներն են հաճույքով ունկնդրում: Բա՞…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9301

Մեկնաբանություններ