Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի նախագահի ձեռնտու տարբերակը Թրամփն է

Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի նախագահի ձեռնտու տարբերակը Թրամփն է
06.07.2024 | 13:27

Թուրքիայում և Արդբեջանում անհամբեր սպասում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ Թրամփը ավելի շատ վարում է իզալյացիոն քաղաքականություն, Թրամփի բիզնես մտածելակերպը թույլ չի տալիս, որ կատարի ծախսեր, որոնք ավելի շատ եկամուտ չեն բերում կամ հիմնված են ապագայի վրա։ Հենց Թրամփի պաշտոնավարման շրջանում էր, որ Թուրքիան ներխուժեց Սիրիա, հենց Թրամփի պաշտոնավարման տարիներն էր, որ Էրդողանը կարողանում էր ավելի շատ ինքնուրույնություն ցուցաբերել, քան, օրինակ, հիմա։ Կարծում եմ, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար ԱՄՆ-ի նախագահի ձեռնտու տարբերակը հենց Թրամփն է, եթե ընտրվելու դեպքում կրկին վարի իզալյացիոն քաղաքականություն։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2892

Մեկնաբանություններ