Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՊՆ օդատիեզերական ստորաբաժանում կիրակնօրյա այցից հետո, հայտարարել է. «Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծությունների, ինչպես դա արեցին անցյալում: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, Իրանի պաշտպանական հզորության մարմնացումն է, որը կոչված է պաշտպանելու Իսլամական Հանրապետությունը, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու»:               
 

Մեր պատվիրակներից երկուսը դարձան արծաթե մեդալակիր

Մեր պատվիրակներից երկուսը դարձան արծաթե մեդալակիր
18.11.2012 | 22:08

Սլովենիայի Մարիբոր քաղաքում այսօր ավարտվեց շախմատի աշխարհի առաջնությունը տարիքային տարբեր խմբերում: Մեր պատվիրակներից երկուսը դարձան արծաթե մեդալակիր: Մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհում երկրորդն է ԳՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ` 8,5 միավոր (11-ից), իսկ մինչև 10 տարեկանների մեջ նույնպիսի հաջողության է հասել ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ` 9 միավոր: Հավելենք, որ 12 տարեկանների մրցաշարում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՍԱՄՈՒԵԼ ՍԵՎՅԱՆԸ:


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 23481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ