Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Բարի օր, գործ տվող ոստիկան Վահրամ Ենգոյան

Բարի օր, գործ տվող ոստիկան Վահրամ Ենգոյան
03.07.2024 | 09:05

Այն, որ ոստիկանության համակարգի հենասյուներից է «գործ տվողների ինստիտուտը», գիտեն բոլորը: Բայց այն, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնկատարն անձամբ, ոստիկանության «Կումայրի» բաժնի պետն անձամբ ու իր ձեռնասուն երեք ոստիկանները կարող են լինել գործ տվող, դա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի խևական ֆենոմեններից հերթականն է:

Իմ՝ լրագրողիս, դեմ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում հաղորդում են տվել Շիրակի մարզի վերոնշյալ ոստիկանները: Նրանք նշել են, որ ես իմ ֆեյսբուքյան գրառումներով և ուղիղ եթերներով վնասել եմ իրենց օրինական շահերը:

Ինչպե՞ս եմ վնասել, օրինական ո՞ր շահերին եմ վնաս հասցրել, այդ ի՞նչ շահեր են, որ վնասվել են իմ հրապարակումներից, քաջարի զինվոր Շվեյկի Շիրակի ներմարզային նախատիպերը չեն ներկայացրել: Իսկ դա նշանակում է, որ ոստիկանները կատարել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը՝ սուր գարշահոտով:

Նիկոլ Փաշինյանի՝ ստալինյան թափով, բռնաճնշումները, ազատ խոսքը և մարդու ազատ տեղաշարժը սահմանափակող հակաօրինական, հակաժողովրդավարական գործելաոճը տեղերում իրականացվում է «ղասաբ», դավանանք ու արժեհամակարգ չունեցող, կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի բութ և տափակ խփող գործիք դարձած ոստիկանների միջոցով:

Վահրամ Ենգոյանի «ալֆա» առաջնորդությամբ ոստիկանական «ոհմակն» ուղղորդվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն՝ չմարսվող լրագրողի դեմ հաղորդում տալու:

Թե ինչու՞ հենց վերոնշյալ վարչություն, գիտեն միայն «ոհմակի պատվիրատուները»:

Մենք էլ կիմանանք՝ քննության ընթացքում:

Վահրամ Ենգոյանը, որը Շիրակի մարզի ոստիկանների շարքում առանձնանում է իր ընդգծված դաժանությամբ և բոլոր ռեժիմներին ծառայող իր «բիլակներով», հանրության շրջանում ունի «ղասաբ» մականունը: ՈՒ հենց նա, լինելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի մշտական ժամանակավոր պաշտոնակատար, իմ դեպքում, բիլակների ուժը ցույց է տվել իմ դեմ հաղորդում տալով և ստելով, թե տուժել է իմ լրագրողական բացահայտումներից: Դրանք վերաբերում են նաև Գյումրու թիվ 32 դպրոցի կոռումպացված, իրավական ռեցիդիվիստ նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանի հանցավոր գործունեությունը կոծկող Վահրամ Ենգոյանին:

Փաստորեն, ոստիկանության «ղասաբ», գործ տվող Վահրամ Ենգոյանն ազդվել է նրանից, որ ես բացահայտել եմ կոռուպցիոներ տնօրենին, որի ղեկավարած դպրոցի բակում՝ 2023 թվականի հոկտեմբեր ամսին, նույն դպրոցի երեք աշակերտ, սեքսուալ բռնություն են իրակականացրել 5-ամյա երեխայի նկատմամբ:

«Ղասաբ» մականունով Վահրամ Ենգոյանն ազդվել է իմ՝ իր և իր ձեռնասուն ոստիկանների, մասնագիտական իմպոտենցիայի վերաբերյալ տված ենթադրյալ գնահատականից և, այրված սրտերով, մի «Գազել» ոստիկաններով, գնացել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն իմ դեմ «լացագիր» գրելու: Հասկանում եմ, որ իրավագիտության մագիստրոս չեք, Ենգոյան Վահրամ, բայց պետք է բացատրեք, թե ես ինչ կապ ունեմ զինվորական հանցագործությունների հետ: Ձեզ այդ ուղղությամբ ուղարկողներին չեք կարողացել բացատրել, որ ամոթ է ու այս կարգի հիմարություն չի կարելի թույլ տալ:

Վահրամ Ենգոյանի պաշտոնեական ակտիվում ոչ միայն «ղասաբ» մականունն է, այլև 2014 թվականին ոստիկանության համակարգից դուրս շպրտվելու փաստն է: Բայց, քանի որ, ՀՀ ոստիկանությունը չի կարող կայանալ առանց ծեծող, գործ տվող ոստիկանների, շուրջ մեկ տարի անց, «ղասաբ» Ենգոյանը կադրերի ռեզերվից ռևերս է արվել՝ թերևս, դրա գործ տվող և ծեծող տեսակը փոշոտվելուց փրկելու և մյուս ոստիկաններին օրինակ դարձնելու համար:

Դե ի՞նչ, մի քանի ամիս առաջ վերջնական պաշտոնազրկված «ղասաբ» Ենգոյան, սպասում եմ ձեզ հետ առերես հարցաքննությանը, որպեսզի փաստով ապացուցեմ, որ ստախոս եք, Շիրակի մարզի և Գյումրու կառուպցիոն այգու երկարամյա փոշոտողն եք, չդատված հանցագործներին ոռոգողն եք և շարքային կլյաուզնիկ գործ տվող եք:

Ձեր տված գործի հիման վրա, կգաք հակըննդեմ հարցման: Պատրաստվեք, որ հարցաքննությունից հետո, վստահ եմ՝ գնալու եք համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ