Է՜, Խնկո Ապեր, ո՞նց կարողացար հենց մեր օրերի համար գրել «Մկների ժողովը»։ Մի տարբերությամբ միայն, որ այդ ճառասացները հիմա առնետներ են դարձել։ էլի զանգը կմնա օդում կախված, երբ «ջոջը» քաշի իր պոչը, և ավարտվի ժողովը։
Հետաքրքիր է, չէ՞, Ղրիմի կամրջի պայթեցումը շատերի մոտ ոգևորություն էր առաջացրել։ Շատերը, ավելի հեռուն գնալով, սկսեցին կանխագուշակել ՌԴ-ի վերջնական պարտությունը։
Այսօր Նորավանքում ակամայից լսեցի ռուս տուրիստի հեռախոսային խոսակցությունն իր ընկերոջ հետ։ Նստած էի նստարանին, նա իմ թիկունքում բարձր ձայնով խոսում էր իր տպավորությունների մասին։
Ինչու՞ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան»: Դավաճան թավշիստների բոլոր խոստումները մոռացվել են, բայց այս մեկն ամեն առիթով թմբկահարում են:
Ուշիուշով հետևեցինք Պրահայում կայացած եվրոպական երկրների լիդերների հավաքին, որի շրջանակներում կայացավ նաև քառակողմ՝ Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը:
Նրանք, ովքեր ժամանակին կողմ էին «Արցախն Ադրբեջանին հանձնենք ու լավ-խաղաղ ապրենք» բանաձևին, այժմ ուզում են լավ-խաղաղ ապրել՝ Սյունիքն Ադրբեջանին հանձնելով․ Նիկոլի հենարանը սրանք են։
Բարև, ՈՒկրաինայում ու Հայաստանում ռուս ու ամերիկացի բալետ անող հասարակություն։
Առավոտից դեգերում եմ Փարիզի քուչեքը ու այդպես էլ չհաջողեցի գոնե տասը լիտր դիզել լցնել՝ հերթերը հասնում են մինչև Լոնդոն, կես ճամփից էլ, թե բա՝ կներեք, վերջացավ․․․
...Հերոսական ոգի ուներ Վահրամ Փափազյանը: Եվ այդ ոգին չէ՞ր արդյոք, որ 1915 թվականին, երբ արդեն հռչակված դերասան էր, հարկադրեց նրան թողնել առժամ բեմը և զինվորագրվել Անդրանիկին:
Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: