ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Որքան էլ դաժան թվա, բնությունը մաքրում է թույլերին»

«Որքան էլ դաժան թվա, բնությունը մաքրում է թույլերին»
13.03.2009 | 00:00

«ԳԱՐՆԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ, ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ՕՐԳԱՆԻԶՄԸ»
Գարունը տարվա ամենասպասված եղանակն է, սակայն հենց այս ժամանակ են գլուխ բարձրացնում շատ ու շատ հիվանդություններ։ Ո՞րն է պատճառը, ինչպե՞ս դիմավորել գարունը` խուսափելով առողջության հետ կապված բարդություններից։ Թեմայի շուրջ զրուցում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով հեղինակ է 120 գիտական աշխատությունների, շուրջ 3000 ռադիոհեռուստահաղորդումների, երկու բանաստեղծական գրքերի։ Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր աշխատում էր պայմանագրային հիմունքներով։
-Մոտ տասն ամիս ԱՄՆ-ում էի։ Այնտեղ, ուր ես ապրում էի, ձմռանը բացվում էին վարդերը, գարնանն անտանելի շոգ էր։ Բնականաբար, հիշում ես հայրենիքդ ու սկսում արժևորել այն, որ մեր երկրում ընդգծված են տարվա չորս եղանակները։ Գարնան սկիզբը բնության մեջ էներգետիկ փոփոխությունների ժամանակահատված է։ Մարդը բնության մասնիկն է և որպես միկրոկոսմոս ենթարկվում է տիեզերքում ու բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։ Բնությունը շատ «խելացի» է և զգուշացնում է մարդուն, որ նրա օրգանիզմում պրոբլեմ կա։ Մարդիկ բնությունից շատ են հեռացել, լավ չեն պատկերացնում, ճանաչում իրենց օրգանիզմը։ Հիվանդությունն անցնում է թաքնված (լատենտ) շրջան, որպեսզի հետո բուռն ժայթքի, այս անգամ արդեն հիվանդության տեսքով։ Մարդու անտարբերությունից է, որ գարնանը հիվանդությունները սրվում են։ Այդ շրջանում բնությունը, որքան էլ դաժան թվա, մաքրում է թույլերին։ Ժողովուրդը պատահաբար չի ասում մահամերձ հիվանդների մասին. «Եթե գարունը հանի, կապրի»։ Այսինքն, գարնանը օրգանիզմը պայքարում է և՛ հիվանդությունների դեմ, և՛ էներգետիկ ճգնաժամի կարգավորման համար։
-Ինչպե՞ս հասկանալ «էներգետիկ փոփոխություններ» ասվածը։
-Բնության մեջ գոյություն ունի էներգիայի շարժման ուղղություն։ Օրինակ, ձմռանը, որպեսզի մաշկը պաշտպանի օրգանիզմը, էներգիայի շարժումն ուղղված է ներսից դուրս։ Գարնանը` դրսից ներս է, ներքևից վերև, ձախից աջ։ Էներգիայի մեծ պաշար է պետք, որ օրգանիզմը պահպանի ա) հոմեոստաս (ներդաշնակ) վիճակը, բ) եթե կա առողջական պրոբլեմ, օրգանիզմը պետք է պայքարի նաև դրա դեմ։ Նման իրավիճակներում անհրաժեշտ է մասնագետի օգնությունը։ Շատ կարևոր է բժշկի ճիշտ ընտրությունը։ Երբեմն դրանից են կախված մարդու ճակատագիրը, հաջողությունն ու դժբախտությունները։ Բժիշկը պետք է լինի մանկավարժ, հոգեբան, պետք է լինի բանիմաց, բազմակողմանի զարգացած, ճանաչի մարդու օրգանիզմը, օգտագործի դարերի խորքից եկող բուժման մեթոդները (բուսաբուժություն, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, բուժական մերսում)։
-Բայց գարունը նաև դրական լիցքեր է բերում իր հետ։
-Իհարկե, գարնանային գույները, ջերմությունը, արևն ազդում են մարդու օրգանիզմի ու հոգեբանության վրա։ Փոխվում է տրամադրությունը, բարձրանում է ադրենալինի քանակն արյան մեջ։ Պատահական չէ, որ գարնանը հաճախ սեր է արթնանում մարդկանց հոգում։ Շատ երկրներում գարունը կարող է շոգ լինել, բայց, միևնույն է, նրանք էլ են գրում գարնան մասին, նշում գարնան առաջին օրը։ Օրինակ, մոլդովացիներն այդ օրը միմյանց մերցեշոր (կրծքին ամրացնելու կարմիր, սպիտակ ծաղիկներ) են նվիրում։ Դա կյանքի փոփոխություն է։ Տեղաշարժ։
-Որպես բժիշկ ի՞նչ խորհուրդ կտայիք` ինչպե՞ս պետք է դիմավորել գարունը։
-Ձմռանը մարդու օրգանիզմը ծանրաբեռնված է լինում։ Գարնանը պետք է մաքրել, բեռնաթափել օրգանիզմը` նախընտրությունը տալով բուսական, նաև վիտամիններով հարուստ սննդին։ Պատահական չի ընտրված պահքի ժամանակահատվածը։ Հոգևոր աշխարհը մաքրելուց բացի, այն ունի նաև առողջությունը պահպանելու խորհուրդ։ Պետք է կատարել ֆիզիկական, շնչառական վարժություններ։ Սրանք պետք է կայուն տեղ զբաղեցնեն մարդու կյանքում։ Պետք է իմանալ սեփական մարմինը վարելու արվեստը։ Նյուտոնն ասել է` ճանաչիր օրգանիզմդ, և դու կտիրես ամբողջ տիեզերքին։ Պետք է ճիշտ արտահայտել էմոցիաները։ Չինական էներգետիկ բժշկության մեջ ասվում է` մարդկային բոլոր էմոցիաները պետք է անցնեն իրենց խողովակներով։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ