ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ

Խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ
21.08.2024 | 15:02

Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ Լավրովը խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Նիկոլի օրոք ու պատճառով՝ Հայաստանի։

Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել և անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը Բաքվում նշեց. «Ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»։

Փաստացի ՌԴ ԱԳՆ-ն ապակառուցողականության ու սեփական ստորագրությունը չհարգելու մեջ է մեղադրում Փաշինյանին։

Հայաստանում ով չալարեց սկսեց քննադատել Լավրովին։

Բայց խնդիրը ոչ այնքան Լավրովի, որքան Փաշինյանի մեջ է։

Խոսեմ փաստերով…

2016-ի ապրիլին Ս.Լավրովն այցելեց ՀՀ։

Երևանում Ս.Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։

Լավրովի խոսքով. «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»:

Այնուհետև Ս.Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995 թթ.զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։

Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիևի նպատակն էր 2016-ի հարձակման հետևանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլևս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։

Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեցին։

ՈՒ հենց դա 2016-ի ապրիլին Երևանում փաստեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Բայց սա ամենը չէ։

Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց, որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։

Այս հայտարարություններն արդյունք էին նախ և առաջ ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեությանբ։

Բայց Լավրովը Երևանում նաև խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։

Լրագրողի հարցին ի պատասխան, նա նշեց. «Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։

Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես,ՌԴ -ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։

Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին», հստակ նշելով, որ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։

Այնպես որ, խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 4076

Մեկնաբանություններ