ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞րն է գործող իշխանությունների նպատակը, երբ երկիրը բացահայտորեն քանդում են

Ո՞րն է գործող իշխանությունների նպատակը, երբ երկիրը  բացահայտորեն քանդում են
10.03.2024 | 16:01

Սովորաբար, դրսի ուժերի կողմից որևէ թույլ և կասկածելի ինքնիշխանություն ունեցող երկրի արտաքին կառավարում կոչեցյալը ունի մի շարք խնդիրներ, որոնցից առաջինը և ամենակարևորը նրա վերնախավին պառակտելն է և նրան միասնական ազգային նպատակից զրկելը։

Իսկ տվյալ երկրի ժողովրդին պառակտելն ու, որպես հետևանք, նրան ուժազրկելը արդեն ածանցյալ խնդիր է, որի լավագույն իրականացնողը դառնում է նույն երկրի արդեն պառակտված վերնախավը։

Այդ ամենն էլ սկսվում է համապատասխան կադրեր ու մարդկային ռեսուրս ստեղծելով, լինի դա մեծաթիվ երիտասարդների կրթության ֆինանսավորումն ու կազմակերպումը այլ երկրներում, տեղական արդեն պատրաստի կադրերի միջոցով ՀԿ-ների ստեղծումն ու ֆինանսավորումը, զանազան աղանդների մուտքը երկիր ու դրանց առատ ֆինանսավորումը, որի նպատակն էլ այն է, որ պառակտման պրոցեսից որևէ մեկը դուրս չմնա։

Եվ այս ամենը տասնյակ տարիներ շարունակ տեղի է ունենում գործող իշխանությունների աչքի առաջ և նրանց բացահայտ թողտվության պայմաններում։

Նման իրավիճակում բնական հարց է առաջանում, թե ո՞րն է գործող իշխանությունների նպատակը, երբ աչքիդ առաջ բացահայտ ձևերով ու սիստեմատիկորեն երկիրդ քանդում են, և դու էլ դա հստակորեն տեսնում ու գիտակցում ես։

Նման հարցի պատասխանը երկար փնտրելու կարիք չկա, այն մեկն է՝ հնարավորինս երկար մնալ իշխանության գլխին։

Բայց սա իշխանությունը պահելու մի տեխնոլոգիա էր, որի ռեսուրսը բնականորեն սկսում է արագ սպառվել, և այդ պայմաններում գավառական քաղաքական միտքը ծնում է մի տաղանդավոր ու միաժամանակ կործանարար միտք՝ փոխել երկրի կառավարման ձևը և շարունակել մնալ կառավարման ղեկին։

Եվ դրանք այն ժամանակներն էին, երբ «մեր դեմ խաղ չկար», բայց պարզվեց, որ այդ ասողները իրենց քթից այն կողմ որևէ բան չէին տեսնում ու, դրանից բացի, իրենց դեմ խաղ կար, այն էլ՝ ինչ խաղ։

Եվ բանից պարզվեց, որ լուրջ քաղաքական դաշտում գավառական պարզունակ մոտեցումները կարող են խորքային մտածողությունից զուրկ և իներցիայի ուժով գլորվող վերնախավին ուղիղ գծով տանել դեպի սեփական ձեռքերով փորված փոսը։

Այստեղ ինչն է կարևոր, և որն է եղածի հիմնական պատճառը, ու, մեկ էլ, ինչ եզրակացության կարելի է հանգել այսքան բանը տեսնելով։

Ամենից առաջ պետք է հասկանալ, որ, բարդ բաները մակերեսային ձևով հասկանալուց բացի, կա նաև խորքայինը հասկանալու հանգամանքը։

Տեխնոլոգիական դարձած աշխարհի բոլոր կետերում խաչվում են հզորների շահերը, որը նրանց ստիպում է օգտագործել հաղթանակի հասնելու ավելի ու ավելի կատարելագործված մեթոդներ, որոնց միակ հիմքն էլ ավելի խորքայինը հասկանալն է, մի բան, որը սկզբունքորեն անհասանելի է գավառական տկար մտքի համար։

Նման պայմաններում վիճակը շատ ավելի է անհուսալի դառնում, երբ թույլ երկրի ցանկացած իշխանություն սեփական շատ թե քիչ հասկացողներին համարում է իր հակառակորդը՝ այստեղից բխող բոլոր եզրակացություններով։

Երկիրն ամրացնելու միակ ճանապարհը լոկալ հասկացողներին աչքի լույսի պես պահելն է ու նրանց գուրգուրելը՝ հույս փայփայելով, որ նրանք կամաց-կամաց կսկսեն նաև գլոբալը հասկանալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3006

Մեկնաբանություններ