Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ այսօր՝ հունվարի 14-ին, կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Միևնույն է, ԱՄՆ-ն այդ փաստաթղթով չի դառնա Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես որ Ռուսաստանը 2022-ի փետրվարից հետո չի դարձել Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ Պուտինը Ալիևի հետ ստորագրեց այդպիսի փաստաթուղթ...