Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Արցախցի երեխաների գալուց հետո Երևանի շատ բակերում երեխաների համ ու հոտ կա

Արցախցի երեխաների գալուց հետո Երևանի շատ բակերում երեխաների համ ու հոտ կա
27.05.2024 | 15:35

Երկար տարիներ Երևանի բակերում խաղացող երեխաների աղմուկ-աղաղակ չէր լսվում, նրանք ապրում էին վիրտուալ կյանքով ու խաղերով:

Արցախցի երեխաների գալուց հետո Երևանի շատ բակերում արդեն երեխաների համ ու հոտ կա, աղմուկ-աղաղակ, ճիչ ու քրքիջ:

Նույնիսկ հաճելի է լսել արցախյան բարբառի ու երևանյան խոսակցության միքսը:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3735

Մեկնաբանություններ