ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս մարդը կարող էր գնել ամեն ինչ, բայց փոխարենը…

Այս մարդը կարող էր գնել ամեն ինչ, բայց փոխարենը…
14.11.2023 | 10:02

Այն, ինչը կկարդաք շարունակության մեջ Քիանուի Ռիվզի մասին՝ քչերը գիտեն։

Օրինակ, որ նրան 3 տարեկանում լքել է հայրը և նա մեծացել է երեք տարբեր խորթ հայրերի հետ:

Ի դեպ, նա դիսլեքսիա ունի։

*Հոկեյիստ դառնալու նրա երազանքը փլուզվել է դժբախտ պատահարի հետևանքով։

*Նրա դուստրը մահացավ ծնվելու պահին։

*Իսկ կինը մահացավ ավելի ուշ, ավտովթարից։

*Քիանուի լավագույն ընկերը՝ Ռիվեր Ֆենիքսը, մահացավ թմրանյութից։

*Նրա քույրը տառապում է լեյկոզով։

Նրա կարողությունը 360 մլն դոլար է, բայց չունի թիկնապահներ, ոչ էլ շքեղ տներ։ Քիանուն ապրում է սովորական բնակարանում և սիրում է թափառել քաղաքում։ նրան հաճախ կհանդիպեք Նյու Յորքի մետրոյում։

The lake house ֆիլմի նկարահանման ժամանակ, հանդերձարանում նա լսեց ֆիլմի զգեստներով զբաղվող երկու աշխատակցի խոսակցությունը, որոնցից մեկը հուսահատ բողոքում էր, որ կկորցնի տունը, եթե չվճարի 20 000 դոլար:

Նույն օրը Քիանուն 20 000 դոլար մուտքագրեց նրա բանկային հաշվին։

Նա իր կարիերայի ընթացքում մեծ գումարներ է նվիրաբերել հիվանդանոցներին, այդ թվում՝ «Matrix»-ի իր եկամուտներից 75 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին:

2010 թվականին՝ իր ծննդյան օրը, Քիանուն մտավ հացատուն և մեկ մոմով բլիթ գնեց, այն կերավ հացատան դիմաց և սուրճ առաջարկեց այն մարդկանց, ովքեր կանգ էին առնում իր հետ խոսելու համար։

1997 թվականին մի առավոտ, պապարացիները Քիանուին հայտնաբերեցին Լոս Անջելեսի փողոցներից մեկում, անօթևան տղամարդու հետ քայլելիս։

Ներքուստ ամենակոտրվածներն ամենից պատրաստ են օգնելու ուրիշներին:

Այս մարդը կարող էր գնել ամեն ինչ, բայց փոխարենը նա ամեն օր վեր է կենում և անում մի բան, ինչը հնարավոր չէ գնել փողով։

Տ. Հեթում ՀԵԹՈՒՄԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4003

Մեկնաբանություններ