Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հովհաննես ԵՍԱՅԱՆ. Նեմեցի «նավսից» հեռու

Հովհաննես ԵՍԱՅԱՆ. Նեմեցի «նավսից» հեռու
12.06.2013 | 11:33

Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք 2011-12-ին հոյակապ մրցաշրջան անցկացրած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի իսպանա-իտալական խաղաոճով ֆուտբոլին՝ իր ամբողջ հրապուրանքով: Թե՛ պաշտապաններն էին անձնուրաց ու խելացի խաղում, թե՛ հարձակումն էր հստակ ու ճշգրիտ (ընդհանրապես, Մովսիսյան- Մխիթարյան- Արազ եռյակը փայլում էր):

Իսկ ինչպես եղավ, որ օրեր առաջ Մալթայի ֆուտբոլի հավաքականը, որին մեծ ցանկության դեպքում կարող է հաղթել մեր շախմատի հավաքականը, հաղթանակ տոնեց Արարատյան հինավուրց երկրում: Տարբեր քննադատներ պարտությունը կապեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ով, ըստ տեղեկությունների, միջամտում է մարզչական որոշումներին: Իսկ, ըստ ավելի ստույգ տեղեկությունների, գերմանացի Ռուբենը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ընդգրկելով հավաքականում, յուրաքանչյուրի դիմաց ՈՒԵՖԱ-ից ստանում է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այսպիսով, մենաշնորհային ավանդական «գաղջին» հավատարիմ մնալով, «քերում» է՝ ինչքան կարողանում է: Իսկ այսօրվա փայլուն հաղթանակը ապացուցեց այն վաղուց ապացուցված փաստը, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է լինել անպարտելի՝ առանց Նեմեցի:

Դիտվել է՝ 5698

Մեկնաբանություններ