ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տագնապների մոլորակից

Տագնապների մոլորակից
15.02.2024 | 19:22

Հացը հարամվեց բոթով մի ծանր

ու ծամածռված իրականությամբ,

կեղծիքն էր բռնել բեմին կրքոտ պար

ու կապիկության հանդեսի տարափ։

Հոգիս վերահաս ցավերով տնքաց

այս մարմնավաճառ դարի քրքիջից,

լույս ուղիներս չքվեցին, կորան

մղձավանջային, մութ բավիղներում։

Հրաշքի Ձորին գորշ ամպեր իջան,

այտերիս պայծառ ժպիտը սառեց,

աղոթքիս բառերն անգամ խլացան

երազանքներիս խորքերում անբիծ։

Ու Չարիքն հագավ շքեղ ծիրանին,

հողն ու երկինքն էլ իր տեսքով պղծեց,

ձեռքի մեջ առավ սուր եռաժանին

և ամենուրեք հորդ արյուն ոթեց։

Բայց մարմնավաճառ դարը մոլագար

ամեն զոհի դեմ ցնծաց ու ծափեց,

ամեն արցունքից դարձավ ժիր, կայտառ

և անկանգ գնաց, իր գահին բազմեց։

Իսկ Հարդագողի ճամփան խավարեց

աստղազարդ ու պարզ, վճիտ երկնքում,

քինոտ ամբոխի ոհմակը միայն

մթի մեջ ելավ ու դեմս ցցվեց:

5.02.2024

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ