Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ովքեր են ներկայացրել և ներկայացնում Հայաստանի «քաղաքական էլիտան»

Ովքեր են ներկայացրել և ներկայացնում Հայաստանի «քաղաքական էլիտան»
25.09.2024 | 14:21

Դիտմամբ չեմ տեղադրում շատերիս զայրույթը հարուցած նկարը (թեպետ, որպես օրինակ, շատ խոսուն է), քանզի ամեն անգամ տեսնելիս, ավելի ու ավելի եմ զայրանում, որ մենք բոլորս դեռ հանդուրժում ենք այս ամենը։

Սակայն եկեք համեմատության մեջ նայենք, թե ովքեր են ներկայացրել և ներկայացնում ՀՀ-ի «քաղաքական էլիտան» և, օրինակ, ԱՄՆ-ինը, ՌԴ-ինը կամ Մեծ Բրիտանիայինը. մեր պարագայում առավել քան տեղին է Իսրայելի օրինակը, բայց չխորանանք մանրուքների մեջ։

Նույն Միացյալ Նահանգներում երկրի քաղաքական էլիտայի մաս (գերակշիռ) են կազմում գիտնականներ տարբեր ոլորտներից, քաղաքագետներ, պորֆեսորներ, իսկ, օրինակ, Ալեքսանյան Աամվելի, Արտակ Սարգսյանի, Ծառուկյանի (և այլն) պես անհատները հստակ գիտեն, որ ունեն երկու (մեկ՝ կարելի է ասել))) ճանապարհ, կամ հանգանակություններ (donation) անել հանրապետականներին, կամ՝ դեմոկրատներին. այսքանը:

Այս կատեգորիայի մտքով անգամ չի կարող անցնել երկրի քաղաքական դաշտի մաս կազմել կամ անգամ երևալ վերջիններիս շարքերում, քանզի նույն Միացյալ Նահանգներում երկրի քաղաքական կուրսը բառացիորեն գծում են Քիսինջերի պես գիգանտները (չնայած դարերը, նույնիսկ հազարամյակները մեկ են նման տաղանդներ ծնվում), մարդ, ով 50-100 տարի առաջ, կարծես, թելադրի համաշխարհային լիդերներին, թե երբ և ում դեմ պատերազմել կամ դաշնակցել և այլն։

Հիմա մի պահ մտովի հիշեք, թե ինչպիսի կիսակրիմինալ (մեծամասամբ՝ ոչ տառաճանաչ) ու իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ են ներկայացված եղել և այժմ էլ են ՀՀ Ազգային ժողովում կամ կառավարությունում, և կստանաք բոլոր հարցերի պատասխանները (թե մեր երկրում ինչու է ամեն ինչ այնպես, ինչպես Է՛)։

Վերհիշեք նաև հայտնի նկարն ու նայեք կողմերի հայացքներին ու կեցվածքներին. ծանր է, բայց իրականությունն է այսպիսին։

Անձերն ամենևին էլ պատճառ չեն, այլ՝ հետևանք:

Հ.Գ. Մեր օրերում շատ երկրների պետական ապարատներ վերածվել են անխափան և անպարտելի մեքենաների. համակարգերի, որոնք իներցիայի ուժով դարեր շարունակ կարող են չշեղվել որդեգրված կուրսից։

Այո՛, համեմատում եմ, հա՛, հենց Հայաստանն ու ԱՄՆ-ը, քանզի մշտապես տկարի և աուտսայդերի դերն օրինաչափ համարելն ամենևին էլ հզորանալու և առաջխաղացման ճանապարհը չէ:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ