38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ադրբեջանն ուժեղացնում է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը

Ադրբեջանն ուժեղացնում է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը
19.08.2024 | 12:36

Այս լուսանկարը միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում եմ նկարել։ Բաղանիս-Այրումից վերև, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքի բարձունքում, ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել, որի կողքին մշտապես կայանված է ռադիոհետախուզական սարքավորումներով հագեցած արծաթագույն «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։ Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը։ Սահմանամերձ Ոսկեվանից Կոթի, նաև միջպետական ավտոճանապարհով սահմանամերձ Բերդավանից Զորական գյուղ գնալիս, երբ վարորդները մեքենայում մագնիտոֆոն կամ հայկական ռադիոալիքներ են միացնում, եթերում միայն ադրբեջանական ռադիոալիքներ են լինում։ Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության, խաղաղության պայմանագրի մասին ճամարտակողները կա՛մ իրենք են մոլորված, կա՛մ դիտմամբ Հայաստանի հանրությանը մոլորեցնում են. խաղաղության պատրաստվող Ադրբեջանը սահմանում ռադիոհետախուզությունը չէր ուժեղացնի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2921

Մեկնաբանություններ