Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Ֆեյսբուքը պակա՞ս ազգային հավաքատեղի է, խորհրդարան

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Ֆեյսբուքը պակա՞ս ազգային հավաքատեղի է, խորհրդարան
05.04.2014 | 12:41

Այնտեղ անդամները օրենքով են անձեռնմխելի, այստեղ՝ թվացյալ, այնտեղ աշխատավարձ են ստանում, այստեղ՝ լայք, այնտեղ կախյալ են, այստեղ՝ անկախ, այնտեղ ներկայությունը պարտադիր է, այստեղ՝ կամավոր, խորհրդարանը ՀՀ նախագահը կարող է ցրել, ֆեյսբուքը՝ ոչ:
Այստեղ էլ կան գործունյա պատգավորներ, հավերժ քնկոտներ, մականունավորներ, դիմակավորներ, պատվերով ելույթ ունեցողներ, ըստ էության արտահայտվողներ, քամի կուլ տվողներ, ջուր ծեծողներ, սոսկ կոճակ սեղմողներ, հայերենին գերազանց տիրապետողներ, հայհոյողներ, բարբառախոսներ, քրիստոնյաներ, հեթանոսներ, սրբապիղծներ, սեռախախտներ:
Այստեղ ևս օրենքներ են քննարկում, իրարից մտքեր թխում, առաջարկներ հնչում, բաց ու փակ քվեարկում, ճեպազրույցներ կայանում, խմբակցություններ կան, անհատ ձեռնարկատերեր, ունեցվածքն այլոց անուններով ձևակերպածներ, օրահացի կարոտ ներկայացողներ, ազգի, պետության նվիրյալներ ու երկրի հերն անիծողներ, նիստերին պարտաճանաչ մասնակցողներ, շուրջ տարին բացակայողներ, երեսպաշտներ, պնակալեզներ, ճամբարը փոխելու պատրաստ և առնետավազքի սովորներ:
Այնտեղ ընտրվելիս ՀՀ քաղաքացի լինելը, փող ունենալն ու կուսակցական պատկանելությունը պարտադիր պայման են, այստեղ՝ ամենևին: Այնտեղ ոմանց քիմքին անհաճո հայտարարության, ելույթի ժամանակ լքում են դահլիճը, անջատում խոսափողը, այստեղ՝ հեռացնում հղումը, վտարում ընկերությունից: Այնտեղ անպարկեշտ պահվածքը ձևի համար են նախատում, այստեղ՝ տեղը տեղին:
Ֆեյսբուքը մի բանով է լավ․ այստեղ բոլոր նիստերն են դռնբաց, նամակագրության գաղտնիությունը երաշխավորում են, մարդու արժեքն էլ ավտոյի թանկությամբ, իշխանության բարեհաճությամբ չի պայմանավորված:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ

_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել