Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Անբովանդակ համագումարներ

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Անբովանդակ համագումարներ
16.02.2014 | 11:36

Երեկ տեղի ունեցած զույգ համագումարների նկատմամբ հասարակական–քաղաքական սպասումն ավելի շատ էր, քան այն արդյունքը, որին ականատես եղանք։ ԵԿՄ համագումարը, կարծես թե, անցկացվում էր այն բանի համար, որպեսզի Սերժ Սարգսյանը հանդես գա ընթացիկ հարցերի վերաբերյալ գնահատականներով ու նաև ոմանց, ու առաջին հերթին ԲՀԿ–ին ցույց տա, որ «Երկրապահն» իր հենարաններից մեկն է։ Սա համարենք մուսկուլների ցուցադրություն։ Գովելի է, որ նախագահն իր ներկայությամբ արժևորում է ԵԿՄ համագումարը, բայց լավ չէ, որ նա է դառնում մի ամբողջ համագումարի միակ հերոսը։ Լավ է, որ ԵԿՄ ղեկավարությունը թարմանում է, բայց լավ չէ, որ դրանում շատանում են մարդիկ, ովքեր առնչություն չունեն ղարաբաղյան պատերազմի հետ։ Ուրախ եմ, որ նույն դահլիճում տեսա հարյուրավոր դուխով ու չկոտրված տղերքի, բայց տխուր եմ, որ այսօրվա համագումարում բացակայում էին ոգեղենականությունն ու Վազգենի շունչը։ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի խոսքը գուցե անկեղծ էր մարդկային–բարոյական առումով, բայց հստակ քաղաքական գնահատականների ժլատություն կար։ Լավ չի, որ Հայաստանում սովորություն է դառնում փակ ռեժիմներով ու առանց դիսկուսիաների համագումարների անցկացումը։

Դիտվել է՝ 3524

Մեկնաբանություններ