ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 
  • Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին

    Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին

    09.05.2023| 10:50
    ՈՒզում եմ հավատալ, որ ներքևի շարքի ծայրում նստած շեկ զորականը ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎՆ է: Այս մարդուց որևէ հիշատակ, որևէ լուսանկար չի պահպանվել: Ինչպե՞ս ու որտե՞ղ ավարտեց իր օրերը: Ինքը վկայում է, որ վերջում, 1919-ի ապրիլին, սիբիրյան ամբողջ վաշտից ողջ էին մնացել երկու արևմտահայ զինվոր և ինքը: Վկայում է, որ այդ զինվորները որոշեցին գնալ Ռուսաստան, իսկ ինքը մնաց փոքրիկ Հայաստանում, որի ազատագրության համար մի ամբողջ տարի հոգի էր տվել Անդրանիկի հրամանի տակ: Մեզ համար մի շատ թանկ բան էլ է վկայում: Ասում է, որ 1917-18-ին, երբ ռուսական զորքերը հեռանում էին Հայաստանից, իրենց հետ տանում էին Անդրանիկի լեգենդը: Ինքը հեռավոր Իրկուտսկում լսեց Անդրանիկի մասին, լսեց ու զարմացավ, թե ո՞վ է այդ մարդը, որի անունով են երդվում կազակները՝ Կովկասից մինչև Սիբիր: Լսեց ու որոշեց հասնել Կովկաս, մտնել Անդրանիկի հրամանի տակ: ՈՒ կովկասյան թշվառության մեջ ճանաչեց աշխարհի ամենահզոր ու ամենադժբախտ զորավարին: Ճանաչեց ու որդիական սիրով մինչև վերջ նվիրվեց նրան ու նրա հայրենիքին: Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին: Նույնիսկ նրա կողքին, ով առաջինը ձեր մտքով անցավ: Լսենք նրա վկայությունը Անդրանիկի վերջին զորամասի կազմավորման մասին (1918թ., մարտ-ապրիլ, Թիֆլիս):
  • Դեմենցիա

    Դեմենցիա

    08.05.2023| 21:27
    Օրերս լույս ընծայեցինք մալթացի ժամանակակից գրող Թրևոր Զահրայի պատմվածքների՝ ,,Երեկոյան ժամերգություն,, խորագրով ժողովածուն («Ոգի-Նաիրի» հր., թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան: Գիրքը էլեկտրոնային ձևաչափով կարող եք տեսնել այստեղ՝ https://vogi-nairi.am/hy/books/): Տարբեր տարիքի ընթերցողները ժողովածուում կգտնեն հաճելի, գեղեցիկ, սրտահույզ տասնյակ պատումներ: Ես, սակայն, ուզում եմ ուշադրություն սևեռել դժվարաթեմա մի պատմվածքի վրա, որ կոչվում է «Արմավի կղզի»:
  • Շուշի. գողացված հաղթանակ

    Շուշի. գողացված հաղթանակ

    08.05.2023| 21:23
    «Հարսանիք լեռներում» անունով կնքված ռազմական հանճարեղ գործողությունը հայի հաղթանակի խորհրդանիշ դարձավ 31 տարի առաջ: Ծնկած չապրելու համար իրենց կյանքը տվեցին բազում երիտասարդներ՝ այդպես էլ իրականություն չդարձնելով սեփական հարսանիքը վայելելու հնարավորությունը:
  • Հերոս մարտիկների ժառանգորդները գտնվում են պատանդի կարգավիճակում իրենց հողի վրա

    Հերոս մարտիկների ժառանգորդները գտնվում են պատանդի կարգավիճակում իրենց հողի վրա

    07.05.2023| 20:59
    1939 թվականի համամիութենական մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչությունը կազմում էր 150 838 մարդ, որից 90 %-ը հայեր էին (135 754 մարդ)։
  • Հայրենակերտում եւ ինքնութեան պահպանում

    Հայրենակերտում եւ ինքնութեան պահպանում

    07.05.2023| 20:55
    Մարդկային քաղաքակրթութեան պատմութիւնը լեցուն է հաւաքական ոճիրներու, տեղահանութիւններու տխուր էջերով: Ոմանք միտումնաւոր նետուած են մոռացութեան աղբանոցը: Մարդկային արդարութիւնը տակաւին կը զլանայ իր գնահատականը տալու հայ ժողովուրդին դէմ կազմակերպուած եւ գործադրուած ցեղասպանութեան:
  • Նպատակը նոր հակառուսական ալիք բարձրացնելն էր

    Նպատակը նոր հակառուսական ալիք բարձրացնելն էր

    07.05.2023| 20:49
    Պրահայում, կառավարիչը Ստալինի վերաբերյալ բարբաջում էր, և դա ուներ մեկ նպատակ` Մոսկվա գնալուց և մայիսի 9-ի Հաղթանակի տոնից առաջ, նոր հակառուսական ալիք բարձրացնել: Նա փորձ արեց հաղթանակի սիմվոլ հանդիսացող Ստալինի կերպարը նվաստացնել (այդ հեքիաթը, որ նա ընկած է եղել օգտագործել են լիբերալ գործակալները, Ստալինին վարկաբեկելու համար), փորձ արեց նաև հարցականի տակ դնել Ստալինի կարևորագույն դերը Հայրենական մեծ պատերազմում, և դա անում է Պրահայում, այսինքն Եվրոպայում:
  • Մոռացված անկախություն

    Մոռացված անկախություն

    06.05.2023| 21:52
    Գնդապետ Թորգոմ: Սա այն խենթն էր, որի նմանների գալուստին կարոտ մնացինք: Իսկական Անդրանիկյան: Աներևակայելի հանդուգն զորական, որը գոնե պատմական մի պահի խառնեց, տակնուվրա արեց ժամանակի բոլոր դավաճանների հայրենատվական հաշիվները:
  • Յարգանք Լիբանանի նահատակներուն

    Յարգանք Լիբանանի նահատակներուն

    06.05.2023| 21:43
    Կար ժամանակ, լիբանանցիները համաժողովրդային միջոցառումներով, ցասումի եւ յանձնառութեան վերանորոգ ուխտով կ'ոգեկոչէին Նահատակաց Օրը:
  • Հրանտ Թաթոսի սիմֆոնիան

    Հրանտ Թաթոսի սիմֆոնիան

    05.05.2023| 21:15
    Ճշմարիտ արվեստագետներն աշխարհի հետ խոսելու աստվածային շնորհներ ունեն: Երաժիշտը մեղեդիներով է խոսում, քանդակագործը՝ քարերեն, գրողը՝ խոսքով, նկարիչը՝ գույներով: Ի վերջո, բոլորի ասելիքը նույնն է՝ բայց յուրովի: Բնաշխարհիկ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը բնության հրաշք գույները ծիածանում է կտավին և խոսում ժամանակի հետ:
  • Նվարդ Երկանյանի նկարը՝ ճանապարհի բացման ակտ

    Նվարդ Երկանյանի նկարը՝ ճանապարհի բացման ակտ

    05.05.2023| 21:13
    Արցախը շրջափակելու երրորդ օրն էր՝ դեկտեմբերի 15-ը։ Ադրբեջանցի ահաբեկիչ մի կին՝ մորթյա վերարկուն հագին, ճառ էր ասում ու աղավնի էր թափահարում՝ իբր խաղաղությամբ են եկել։ Խոսեց, վերջացրեց, աղավնուն թռցրեց։