Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ասում են...

Ասում են...
25.08.2009 | 00:00

... թե օրերս կայացած Հայ ազգային կոնգրեսի շտաբի նիստին ներկա է եղել հայաստանյան արմատական ընդդիմության առաջնորդն ինքը։ Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնակի կարևորությամբ է խոսել «շարժման թշնամիների» ձեռնարկած քայլերի մասին, որոնք նպատակ ունեն ներսից «պայթեցնելու» կոնգրեսը։ Առաջին նախագահը մասնավորապես շեշտել է, որ քաղաքական «գետնին» վրա կշիռ ունեցող բոլոր կուսակցություններում իշխանությունները ներդրել են «դանդաղ գործող ականներ», որոնք սպասում են խաղի մեջ մտնելու իրենց «աստեղային ժամին»։ Ասում են նաև, թե Տեր-Պետրոսյանն իր թիմակիցներին իրազեկել է, որ բոլորովին վերջերս իրենց հաջողվել է կուսակցություններից մեկի վերնախավում այդպիսի «ական» հայտնաբերել, և այժմ գործողություններ են ձեռնարկվում այն «չեզոքացնելու» ուղղությամբ։ Ընդդիմության առաջնորդն իր համախոհներին կոչ է արել լինել ծայրաստիճան աչալուրջ։

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ