Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Որ ժողովրդին չխժռի Ոգու սովը

Որ ժողովրդին չխժռի Ոգու սովը
30.06.2023 | 21:24

Ընկերոջս՝ նկարիչ-դիզայներ Աշոտ Համբարձումյանի հետ երեկ մասնակցեցինք Եղվարդի Արվեստի դպրոցում Պատկերասրահի բացմանը: Հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց ցուցադրությունը՝ եղվարդցիների բազմաժանր ստեղծագործությունը, գեղարվեստական ընկալումների ինքնատիպությունն ու կատարողական վարպետությունը: Ինչևէ: Ցանկալի է, որ ՀՀ բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինները ուշադրության կենտրոնում պահեն հոգևոր, մշակութային, կրթական ոլորտները՝ նյութականացող աշխարհում հոգևոր-մշակութային ուղղորդումներին նախապատվություն տալով, և խրախուսեն տեղի ստեղծագործողներին՝ ոչ միայն ուսումնական գործընթացների միջոցով բացահայտեն նրանց տաղանդն ու շնորհը, այլև հնարավորություն տան ներկայանալու հասարակությանը, որ ժողովրդին չխժռի Ոգու սովը:

Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 4151

Մեկնաբանություններ