Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակապը Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակապը Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ
17.02.2021 | 14:24

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը) փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում:

Զրույցներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 14203

Մեկնաբանություններ