ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Լավրովի պնդմամբ՝ Արևմուտքը Նավալնիի հարցում «մեծամիտ հռետորաբանություն է որդեգրել»

Լավրովի պնդմամբ՝ Արևմուտքը Նավալնիի հարցում «մեծամիտ հռետորաբանություն է որդեգրել»
03.02.2021 | 22:25

«Նավալնիի շուրջ ծավալվող զարգացումներում Արևմուտքի որդեգրած հռետորաբանությունը մեծամիտ է և անհարկի»՝ Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք կարծում են, թե Ռուսաստանը կարող էր ավելի ագրեսիվ արձագանքել Արևմուտքից հնչող հայտարություններին։ Մենք, սակայն, մեր դիվանագիտակական և քաղաքական պրակտիկայում գերադասում ենք զերծ մնալ լպիրշ հռետորաբանությունից», - հայտարարել է նա: Արևմուտքը քննադատում է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի դատապարտումը 3,5 տարվա ազատազրկման՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ