Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
Հակոբ Աբրահամի Թերզյանը և Հակոբ Խաջիրյանը մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ ահաբեկչության մեջ։ Թե երբ և ինչ պայմաններում են ձերբակալվել Լիբանանի ազգ հայ քաղաքացիները, չի նշվում: