ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետության վախճանը

Պետության վախճանը
07.07.2024 | 07:40

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին պարգևավճարի ինստիտուտը վարկաբեկվեց. այն դարձավ ոչ թե լավ աշխատանքը խրախուսելու միջոց, այլ կոռուպցիոն մի գործիք, որի միջոցով Փաշինյանը կառավարելի է պահում պետական համակարգը, սեփական թիմը:

Քաղաքացիների հակազդեցությունը բնական է՝ երկիրը թաղված է կարիքների մեջ, պետական համակարգի արդյունավետությունն էլ խիստ կասկածելի է:

ԱԺ նախագահը հերթական պարգևավճարն է տվել պատգամավորներին, որոնցից մեկը՝ Հովիկ Աղազարյանը, ի պատասխան քաղաքացիների դժգոհությունների, ասում է.

«Դե եթե քաղաքացիները երաշխավորեն, որ ինձ ևս 20 տարի կընտրեն, պատգամավոր, որ հիպոթեքս կվճարեմ, էդ դեպքում ես փողերը կուղարկեի իրենց ասած տեղը, բայց ես կարող է երկու տարի հետո պատգամավոր չլինեմ և 50 հազար դոլար պարտքը կմնա վրաս»:

Երբ Փաշինյանը պետական գաղափարախոսություն է հռչակում «ապրելու գաղափարախոսությունը», նրա թիմակիցն էլ պատգամավորական մանդատը վարկ փակելու միջոց է համարում:

Սա մտածողություն է, որը, ի վերջո, բերելու է նրան, որ մոտ ապագայում «ապրելու գաղափարախոսությունը» հակադրության մեջ է մտնելու պետականություն ունենալու անհրաժեշտության հետ:

Ի վերջո, մարդիկ կարող են «ապրել», եթե նույնիսկ պետություն չունեն (կարևորն ինչ-որ մեկը ստամոքսի հարցը լուծի) ու նույն կերպ հանուն վարկը փակելու Աղազարյանը մի օր կարող է դառնալ օտար օրակարգի սպասարկող, մանավանդ՝ գործնականում որևէ «օտար» ավելի «արդյունավետ» կարող է փակել նրա վարկերը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ