ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր

Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր
05.05.2024 | 15:54

Կնքահայր էի: Որոշեցինք սանիկներիս մկրտության արարողությունը Սևանի կղզու եկեղեցում անել: Առավոտյան մի քանի մեքենաներով ճամփա ընկանք: Տեղ հասանք, բարձրացանք կղզի և… այ քեզ անակնկալ, պարզվեց՝ ոչ մի հոգևորական չկա: Մոմավաճառն ասաց, որ միայն շաբաթ-կիրակի են տեղում լինում: Շատ տհաճ իրավիճակ էր: Չգիտեի, թե ինչ էր պետք անել:

Հանկարծ ինչ-որ մեկն ասաց, որ ներքևում՝ Վազգենյան դպրանոցում մի հոգևորական կա, բայց նա էլ հիվանդ է: Որոշեցի, այնուամենայնիվ, գնալ նրան տեսնելու: Մտա իր կացարանը: Իսկապես պառկած էր: Ասացին՝ ամբողջ մարմնում ցավեր կան, շարժվել ընդհանրապես չի կարողանում: Ներողություն խնդրեցի, արդեն դուրս էի գալիս, հիվանդն ինձ ձայն տվեց: Մոտեցա: Հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա: Բացատրեցի կացությունը: Մի պահ մտածեց, ապա ասաց. «Եթե կարողանաք ինձ բարձրացնել կղզի, ես արարողությունը կանեմ»:
Ընկերս՝ Վահրամը, հրաշալի վարորդ է: Ասաց. «Ես իմ «Նիվայով» կբարձրացնեմ մինչև կղզու գագաթը»: Եվ իսկապես, բարձրացրեց: Մկրտությունը կայացավ: Ողջ ընթացքում նայում էի, թե ինչպես էր Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել: Նայում էի ու ինձ անսահման մեղավոր էի զգում:
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ: Ընդամենը խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր:


Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6092

Մեկնաբանություններ