ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչու՞ էլ չեմ գրում Անդրանիկի մասին

Ինչու՞  էլ չեմ գրում Անդրանիկի մասին
21.03.2024 | 08:35

Գիտե՞ք ինչու վաղուց չեմ գրում Անդրանիկի մասին: Աչքս վախեցել է: Բա որ չդիմանամ գայթակղությանն ու պատմեմ, թե միայն 1918-ին, Դիլիջանից մինչև Նախիջևան, Սյունիք ու Արցախ երթի ընթացքում քանի տասնյակ թաթար ավազակաորջեր հող ու մոխիր դարձրեց, որ տեղերի հայությունը կարողանա շնչել:

Եթե վկայություններով ու աղբյուրներով թվարկեմ այդ թաթարաբնակ, մինչև ատամները զինված որջերը՝ գիտե՞ք հետո ինչ է լինելու:

Ասեմ:

Հողատուն բերածս աղբյուրներն ու էն օրեցօր լղարող քարտեզը վերցնելու է, քայլող թափոնը հավաքի Դիլիջանում ու նույն երթուղով ճամփա ընկնի՝ Դիլիջան-Սևանի ափերով Սելիմի լեռնանցք-Վայոց ձոր-Նախիջևան-Սյունիք-Բերձոր: Ամեն տեղ պատմելու է, թե քանի թաթարաբնակ գյուղ կար, որ դարձան հայաբնակ ու պահանջելու է դատարկել-հանձնել:

Դե պատկերացրեք՝ ի՞նչ կմնա էդ քարտեզից:

Կմնա միայն էն փշուրը՝ Արծվաշենը, որը չգիտես ինչու հետը չէր տարել Տավուշ:

Այ թե ինչու էլ չեմ գրում Անդրանիկի մասին:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ