ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Փայլատակում»` «թռիչքն իրականացվում է բացառապես ՀՀ օդային տարածքով» ...

«Փայլատակում»` «թռիչքն իրականացվում է բացառապես ՀՀ օդային տարածքով» ...
20.08.2023 | 14:55

Էսօր որոշեցի «յախք-1», նույն ինքը՝ Հ1 կոչվող, բացառապես նիկոլ փաշինյանի անձնական փիարով ու սպասարկմամբ զբաղված ալիքով լուրերի թողարկում նայել:

Հասկանալի է, թոողարկման մեծ մասը նիկոլ փաշինյանի ու նրա թրքահպատակ, հակահայ, մարդակեր իշխանության փառաբանումն էր:

Էդ դեռ մի կողմ:

Մեկ էլ օդանավով Կապան թռչելու մասին են խոսում ու «փայլատակում», թե՝ «թռիչքն իրականացվում է բացառապես ՀՀ օդային տարածքով...» ու թե՝ «խորհրդային տարիներին օդանավն անցնում էր Ադրբեջանի տարածքով»:

Չգիտեմ, Հ1-ի հետ դեռ կապ ունեցող մարդ կա՞ ՖԲ ընկերներիս մեջ, վստահ չեմ: Բայց եթե կա, ապա խնդրում եմ էդ իդիոտիկ տեքստեր գրողին հնարավորինս մատչելի բացատրեք, որ նիկոլին քծնելն ու թուրքի դեմ կզածին հաճոյանալը իր ներքին ու չեղած խղճի հարցն է, բայց թող էշ-էշ քիչ դուրս տա:

Կոնկրետ. 1. «Խորհրդային տարիներին» Հայաստանի կամ Ադրբեջանի, Ղազախստանի կամ ՈՒկրաինայի, Բելառուսի կամ ՈՒզբեկստանի օդային տարածք չկար, արա՛, այ անգրագետնե՛ր: Կար ԽՍՀՄ օդային տարածք, դա 1-ին պետությունն էր աշխարհի համար ու, մասնավորապես քաղավիացիայի, տո՛ ռազմական ավիացիայի առումով էլ:

2. Արա՛, տենց սազը առած դրա «պալիծիկան» ու «խաղաղության օրակարգը», ձեր քիրվա ադրբեջանական թուրքերի հետ բարիդրացիական ապրելը, որ գովերգում եք, է որ «երրորդ երկրների քաղաքացիների» համար (փաստացի՝ ադրբեջանական թուրքերի համար) Մարգարայի անցակետով գնալ-գալու հարցերը որ ուզում եք լուծել և այլն և այլն և այլն, որ «կոմունիկացիաների բացումից խոսում եք, էլ ի՞նչ կարևոր է, որ էդ չխմազ սավառնակը ո՛ր երկրի օդային տարածքով է թռչելու:

Հա, ու դեպի Սյունիք Հայաստանինն արդեն «օդային տարածք» չէ, այլ օդային նեղլի՜ի՜ի՜ի՜ի՜կ միջանցք:

3. Տո՛, հլա «կոմունիկացիաների բացում» կոչվող բացահայտ խաբեությունն ու մանիպուլյացիան էլ մի կողմ: Նաղդ. թուրքական ու ադրբեջանական քաղաքացիական օդանավերը, ինչպես հայտնի է, հանգիստ թռչում են Հայաստանի օդային տարածքով: Դա քաղավիացիայի բոլոր միջազգային կանոններով Հայաստանին լիաժեք հիմք է տալիս նույնպես, ըստ անհրաժեշտության, չվերթներ իրականացնել ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի օդային տարածքներով, արա՜, ա՛յ նիկոլի քարոզչական մանկլավիկներ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ