ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը, ելույթ ունենալով Բաթումում, Վրաստանին կոչ է արել ամրապնդել ժողովրդավարությունը երկրում և անցկացնել արդար ու մրցակցային ընտրություններ:
2012-ի հունիսի 1-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգին:
Հունիսի 5-ին Սիրիան հայտարարել է երկրից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի դեսպանների և արևմտյան մի շարք երկրների դիվանագետների վտարման մասին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորհրդարանին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ երկիրը գտնվում է «իրական պատերազմի շեմին, որն իրենց պարտադրում են արտաքին ուժերը»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել սիրիական Հուլայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անցկացնել հետաքննություն։ Հունիսի 1-ին ընդունված բավականին խիստ բանաձևին Ժնևում հավանություն են տվել հանձնաժողովի կազմի մեջ մտնող 47 երկրներից 41-ը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կուբան։
Այսօր Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել նախորդ տարի քաղաքացիական հուզումների ժամանակ ցուցարարների սպանության համար։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կհրավիրի արտահերթ նիստ` նվիրված սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերին, որտեղ նախորդ շաբաթ ավելի քան 100 մարդ է սպանվել:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։