Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչու՞ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց

Ինչու՞ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց
26.08.2024 | 20:32

Մեկ շաբաթ առաջ, ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա էին դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առնչությամբ նախագահ Պուտինը, ևս մեկ անգամ, առաջարկել էր իր երկրի միջնորդական առաքելությունը:

Դեռ այդ ժամանակ պաշտոնապես նշվեց, որ թեմայի շուրջ նաև Փաշինյանի հետ է խոսվելու:

Այցից մի քանի օր հետո տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, սակայն հանդիպման դետալների և արդյունքների մասին այդպես էլ ոչինչ չհանրայնացվեց. չոր ու ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունը որևէ էական բան չէր ասում:

Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ և ինչու՞ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց:

Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին, արդյո՞ք քննարկվել են սահմանազատման հետ կապված վերջին խնդիրները, ի՞նչ է խոսվել կամ ի՞նչ են փոխանցել Բաքվից «խաղաղության պայմանագրի» բանակցությունների վերաբերյալ և ի՞նչ է մտածում ՀՀ կառավարիչը տեղի ունեցածի մասին:

Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում է, սակայն այն, ինչ վերաբերվում է պետության կարևորագույն հարցերին, ապա դրանք մակերեսային անդրադարձ են ստանում և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ