Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վնասակար են այն տգետները, որոնք հավակնում ու հասնում են պետական կարևորագույն պաշտոնների

Վնասակար են այն տգետները, որոնք հավակնում ու հասնում են պետական կարևորագույն պաշտոնների
30.07.2024 | 09:40

Տգիտությունը, այն էլ ամբողջ երկրի մակարդակով, բավականին բարդ ու բազմադեմ երևույթ է։

Կա տգետների քանակության մի տոկոսային չափ, որից ավելին պարզապես կատաստրոֆիկ կարող է լինել երկրի ու պետականության համար։

Տգետների ամբողջ զանգվածը, ըստ էության, խիստ անհամասեռ է՝ սկսած լրիվ տգետներից մինչև մասնակի տգետները, որոնք իրենց նեղ ոլորտում նույնիսկ կարող են լինել լավ պրոֆեսիոնալներ։

Բացի դրանից, կան բավականին մեծ թվով տգետներ, որոնք որևէ հավակնություն չունեն և գիտեն, որ իրենք տգետ են, բայց կա տգետների մի բավականին ստվար մասսա, որը և՛ հավակնոտ է, և՛ ագրեսիվ, բացի դրանից, չգիտեն, որ իրենք տգետ են։

Վերջինները հասարակական կյանքում կարող են լինել շատ վտանգավոր։ Սրանք նույն ձևով, ինչպես հազիվ տառաճանաչ բոլշևիկն անցյալ դարի քսանականների սկզբին աջ ու ձախ կոտորում էր իրենից փոքր-ինչ տարբերվողներին, կարող են հասարակական բնույթի բոլոր հարցերի քննարկումները հարմարեցնել իրենց էությանը՝ իջեցնելով դրանք մինչև ագրեսիվ/կենսաբանական մակարդակ։

Օրինակ, 90-ականների փսևդոքաղաքական մրցակցության պրոցեսում մի ՀՀՇ-ական երիտասարդ հայտարարեց. «Ես էն տղեն եմ, որ ՀՀՇ-ին բան ասելու համար հորս սիլլեցի»։

Բայց առավել վնասակար կարող են լինել այն տգետները, որոնք ձևականորեն ունեն կրթության մասին փաստաթուղթ և, ըստ դրա, կարող են հավակնել ու հասնել պետական կարևորագույն պաշտոնների, որը հնարավորություն է տալիս նրանց խաղալ նաև մարդկանց ճակատագրի հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5210

Մեկնաբանություններ