Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 22
Ապրիր Իմ մեջ:
«Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում. և դրանից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:
«Դրանից ավելի մեծերը»: Կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, և Ավետարանը քարոզվեց աղքատներին:
«Դրանից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:
Աշխարհի զարմանքը:
Դարերի հրաշքը:
Օրհնելու համար ասպարեզ իջած զորությունը. Սուրբ Հոգու մաքրազարդող ուժը` շարժման մեջ դրած մարդու միջոցով:
Վե՛ր կաց, կանգնի՛ր հիվանդության, աղքատության, տարակույսի, հուսահատության ու սահմանափակության խուլ գերեզմանից:
«Ոտքի՛ կանգնիր, լուսավորիր, որովհետև Լույսը եկել է, և քեզ վրա ծագել է Տիրոջ Փառքը»:
Սքանչելի ապագա է սպասվում երկուսիդ: Անհատնում զորությամբ լեցուն ապագա` Հոգևոր ասպարեզում մարդկանց օգտակար լինելու աննման ժամանակ: Զորությունը թող հոսի ձեր միջով: Գործածվել սովորեք:
Խնդրեք.
«Խնդրեցեք ինչ-որ կուզեք, և պիտի տրվի ձեզ» և նրանց, ում համար աղոթում եք: