Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Եթե մենք մեզ չենք ցանկանում պաշտպանել

Եթե մենք մեզ չենք ցանկանում պաշտպանել
03.05.2024 | 12:47

Աղոթքը երբեք խնդիր չի լուծում, եթե դիմացի կողմից կա ցեղասպանելու օրակարգ:

Աղոթքն այդ ցեղասպանությունը միայն մոտեցնում է ու դրան չխոչընդոտում:

Նման պարագայում, չնայած աղոթքի աստվածային ելևէջներին, խնդիր լուծողը, ամեն պարագայում, ինքնաձիգի կրակահերթի ցեղասպանվել չթողնող ոչ ականջահաճո ձայնն է:

Ի դեպ, Աստված միայն աղոթքով չէ, որ մեզ հետ շփվում է, քանզի, եթե մենք մեզ չենք ցանկանում պաշտպանել, ինքը մեզ ինչու՞մ օգնական:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ