Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեկ-մեկ մոռանում ես, թե որ քաղաքում ես ապրում

Մեկ-մեկ մոռանում ես, թե որ քաղաքում ես ապրում
31.03.2024 | 15:51

Առաջ, եթե ձկան խանութ էր, ուրեմն՝ վերջ, հավերժ ձկան խանութ էր. ծնվում էիր՝ ձկան խանութ էր, մեռնում էիր՝ ձկան խանութ էր։ Գիտեիր, որ Թութմոս II փարավոնի ժամանակներից ձկան խանութը եղել է ու կմնա մինչև գիտական կոմունիզմի հաղքանակը։

Իսկ հիմա խանութը կարող է տարին տասներկու անուն փոխել՝ «Գրախանութ Վաթեռլո 23», «Տաք սեռի հաց», «Ավելների մոլորակ», «Շիկ կոշիկ», «Շշմելու շաուրմա», «Դեղատուն Ծաղկած ջրծաղիկ», «Էկոլոգիական խաչապուրի», «Հայրության հաստատման գենետիկական կենտրոն», «Քսերոքս և օրթոպեդիկ մերսում», «Լցնովի ֆրանսիական օծանելիք», «Հայկո և կո.» ու վերջում՝ «Տրվում է վարձով»:

Հիմա խանութին անուն չի կպնում, կարող է ժամադրվես հացի փռի մոտ, մինչև տեղ հասնես, գինեկոլոգիական խորհրդատվության կենտրոն դարձած լինի։ Մեկ-մեկ մոռանում ես, թե դու որ քաղաքում ես ապրում։



Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ