Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Տուժած ժողովուրդ եք»

«Տուժած ժողովուրդ եք»
01.03.2024 | 22:00

Մոսկվայի Խամովնիկի շրջանի փողոցներից մեկով ընթանում էի։ Ասեցի՝ դեմիս մեքենային անցնեմ, բայց չէի տեսել, որ հետիոտնի անցնելու տեղ (զեբրա) կա, սա էլ ուշ կանգնեց։ Էլ չհասցրեցի կանգնել, անցա։ Լուրջ խախտում արեցի։ Դիմացից ԳԱԻ էր գալիս, միանգամից ֆառերով կանգնեցրեց։ Դե քաշեցի կանգնեցի, մոտեցավ։ Փաստաթղթերը տվեցի։

Սա նայեց, թե բա` ինչու՞ ենք խախտում։

Ասեցի` ընդհանրապես խախտումներ չեմ անում, բայց դե չնկատեցի, պատահում ա։

Սա թե` լավ, բա ձեր Пաշինյանը խի՞ է ուզում ձեր ազգին վնասներ տալ։

Մտքումս ասեցի` պահոոոո, մնացել էր Մոսկվայի գայիշնիկի հետ Նիկոլից խոսեմ։ Էդ պահին ուզում էի «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ներից դառնայի։

Հիմա դնեմ Նիկոլին քրֆե՜մ ` չի դզում, էն չի։

Դնեմ ասեմ` քեզ ի՞նչ, լավ ա անում` դա էլ չի լինի։

Ասի` այ տավարիշչ կապիտան, ինձ սպասում են, արի գործդ արա, ակտը գրի, ես գնամ իմ գործերով, դու էլ` քո։

Նայեց երեսիս, քայլեց դեպի իր մեքենան։ Մի երեք քայլ արեց, ֆռռաց հետ եկավ, փաստաթղթերս տվեց, թե բա` ձեռս չի գնա գրեմ, չեմ ուզում վատություն անեմ, տուժած ժողովուրդ եք։

Վերցրեցի, ասեցի` Աստված տա մի օր կհանդիպենք, մի հարցում էլ ես օգուտ կտամ։

Հիմա ասում եմ` չմեռանք, արդեն ռուս գայիշնիկի ձեռը չի գնում ակտավորի։

Վայ, Նիկոլ, էս ի՞նչ օրը մեզ գցիր, արդեն գայիչնիկը վրաներս չի ուզում ակտ գրի։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ