Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նրանք վեցն էին

Նրանք վեցն էին
19.01.2024 | 13:05

Աշխարհի մեջ հայրենիքը

Ե՛վ օրոցք է, և՛ գերեզման։

Հր.Հովհաննիսյան

Նրանք վեցն էին, երեք օդաչուներ`

ԲՈՐԻՍ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ,

ԳՈՒՐԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ,

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

և երեք բժիշկներ`

ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

ԿԱՐՈ ՀԵԲՈՅԱՆ,

ՏԻԳՐԱՆ ՀՈՎԵՍՅԱՆ։

Նրանք սիրում էին կյանքը, կյանքից առավել` մեր նորանկախ հայրենիքը։ Պատերազմի դաշտում թշնամու գնդակը նրանց չէր դիպել, հրթիռն ու գնդակն էլ անզոր են եղել նրանց ընկճելու։ Գիտեին` ինչի համար են պայքարում, գիտեին, որ արմատով են կապված մայր հողին և այն չեն տա թշնամուն։

2000 թ. հունվարի 19. ամբողջ գիշեր չարաղետ քամին չարագուշակ ոռնում էր, իսկ առավոտը հողմածեծ ու փոթորկուն էր:

Ըստ եղանակի տեսության, վերջին տասնամյակներում քամու այդպիսի արագություն և ուժգնություն չէր եղել:

Այդ օրը նույնիսկ «Զվարթնոց» օդակայանից թռիչքներ չեն թույլատրվել:

Հրաման էր:

Արցախում վիրավոր զինվորներ կային:

Այսօր էլ ականջումս հնչում են բարձրաստիճան մի պաշտոնյայի բարձրագոչ խոսքերը.

«Եթե Ղարաբաղն էր կանչում, մենք չէինք կարող բժիշկներ չուղարկել»։

Այդ ծանր ողբերգության պահին շահարկում էին Ղարաբաղը` իրենց անկարողությունը քողարկելու...

Անզոր ժամանակը չի ողոքում հարազատների վիրավոր սրտերը։ Նրանց հուշն ու հիշատակը միշտ մեզ հետ են, մեր հոգում, նրանց ասված և չասված խոսքերը, ապրած և չապրած տարիները, սխրանքն ու գործը սփոփում են մեզ. նրանց կյանքն իզուր չի անցել, հայրենիքը սգում է իր զավակների անողորմ մահը։

«Վասն հայրենյաց մեռաք դուք, շատ ապրեցաք»,- կասեր բանաստեղծը։

Եռաբլուրում են հանգչում վեց հերոսների աճյունները:

Մարդիկ կարդում են 2000 տարեթիվը և գլուխներն օրորում:

Ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց Վ. Սարոյանի փոքրիկ հերոսի նման ուզում եմ ճչալ ու ասել, որ աշխարհում ինչ-որ տեղ,

ինչ-որ բան սխալ է...

Իսկ սխալն անուղղելի և անդառնալի ողբերգության պատճառ է դարձել...

Եռաբլուրում շիրիմներ են` փառքի կոթողներ,

Նրանք հավերժ ապրելու են...

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ