Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Օտարները կրկին առևտուր են անում մեր հաշվին

Օտարները կրկին առևտուր են անում մեր հաշվին
18.01.2024 | 08:27

1915-ի ցեղասպանության օրերին փրկված ու Արևմտյան Հայաստանից ողջ տեղահանված մեր հայրենակիցներից շատերը բնակություն հաստատեցին Արաքս գետի մոտակա տարածքներում՝ հույս ունենալով շուտով վերադառնալ իրենց ծննդավայրեր ու ապրել ինչպես առաջ։

Անցել է ավելի քան 100 տարի, այդ ընթացքում բազում հնարավորություններ են եղել ազատագրել Արևմտյան Հայաստանի թեկուզ մի մասը, բայց չի ստացվել լոկ այն պատճառով, որ մենք՝ հայերս, Հայաստանը, հայկական միտքը չի ունեցել հստակ ծրագիր, մարտավարություն և ռազմավարություն։ Մենք չենք կարողացել ինքներս հասկանալ, թե ինչ կարող ենք անել ու չենք ուզում, և դրա հետևանքով օտարները կրկին առևտուր են արել մեր հաշվին՝ մեզ թողնելով կոտրած տաշտակի առաջ։

1990-ականներին էլ մի կողմից մենք պայքարում էինք Լեռնային Արցախի ազատագրության համար, բայց մյուս կողմից Նախիջևանում ու Հյուսիսային Արցախում բռնի տեղահանվում էին մոտ 200 հազար հայեր։ Նրանք էլ հիմնականում տեղակայվեցին իրենց ծննդավայրի մոտակա բնակավայրերում։ Օրինակ, Սևանա լճի արևելյան ափին հիմնականում ապրում են Հյուսիսային Արցախից՝ Գանձակից, Գետաբակից, Շահումյանից, Գետաշենից, Քարհատից (Դաշքեսան) տեղահանված արցախահայեր։

Ավելի քան 30 տարի է անցել, բայց հայկական պետականությունը մոռացել է նրանց իրավունքների մասին։

Այսօր էլ նույն վիճակն է։

Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր շատ հայրենակիցներ համոզված են, որ շուտով կվերադառնանք հայկական Արցախ, իսկ թե ինչպես, չկա պատասխան կամ կա, բայց երազային՝ ռուսները կտան, անգլիացիները կտան, ամերիկացիները կտան, հաճախ ասում են՝ դիվանագիտությամբ կվերցնենք։

Այսինքն, բոլորը և ամեն ինչ, բացի մեր համազգային ջանքերից ու հստակ պլանավորումից։

Այդպիսի իրավիճակում, ցավոք, երբեք էլ չենք վերադառնա Արցախ, բայց ես գիտեմ, որ ժամանակները փոխվել են, իսկ մենք այլևս այն միամիտ ու դյուրահավատ ազգը չենք։ Մեր պլանավորումը և հետևողական աշխատանքը կարճ ժամանակում կապահովեն հայրենիքի վերադարձ ինչպես Արցախում, այնպես էլ այնտեղ, որոնք այդպես էլ կարոտ մնացին մեր հայրենակիցների համար՝ Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Հյուսիսային Արցախ։

Հաջողության հասնելու համար ոչ թե շատ ժամանակ է պետք, այլ ժամանակի արդյունավետ օգտագործում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4966

Մեկնաբանություններ