«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Փողի պաշտամունք

Փողի պաշտամունք
13.12.2023 | 12:37

ԱԺ կոչվող բալագանը «քննարկում» է օրենքի նախագիծ, որով օրինականցվում է կաշառքով բանակից խուսափելը։ «Քննարկմանը» ակտիվորեն մասնակցում և իրենց մտահոգություններն են արտահայտում կառուցողական ընդդիմության մտահոգված պատգամավորները։ Սույն օրենքը լիովին քպ-ականների մտածողության արգասիք է։ Նրանք ամեն ինչ հաշվարկում և չափում են փողով՝ ամուսնություն, ընկերություն, կուսակցություն, բանակում ծառայություն և վերջապես՝ հայրենիք։ Այս ամենը նրանց համար առուծախի առարկա է։ Լսեցի նախկին լուսավորյալ, այժմ երդվյալ քպ-ական, իբր օրենքի նախագծի հեղինակ ժանգոտ շերեփի հիմնավորումները։Այս ականավոր քաղաքագետ-ռազմագետն, ըստ էության, ասում է, որ միևնույնն է, բանակից տարբեր ձևերով խուսափելու են, գոնե փող աշխատենք։

Եվ սրանք համարվում են պետական գործիչներ։ Իսկ նորմալ երկրներում, պետական գործիչն իր և իր որդիների օրինակով է պետական գործիչ համարվում, ինչպես պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Իսրայելը։ Իսրայելում բոլոր նախարարներն ու պատգամավորներն իրենց զավակների հետ ծառայել և ծառայում են բանակում։ Ահա թե ինչու են բոլոր երկրները, այդ թվում՝ թշնամի , հարգում Իսրայել պետությունը։ Իսրայելցին, հանուն փողի, լավ ապրելու, վայելքների, չի զիջի կամ վաճառի իր հայրենիքի մի թիզն անգամ։

Իսկ այժմ՝ մեկ հարց լուսավորաքպական ժանգոտ շերեփին․

-Քո նախկին և ներկա կուսակցության անդամներից և նրանց զավակներից քանի՞սն են ծառայել բանակում, մասնակցել 44-օրյա պատերազմին, եռամսյա հավաքներին։

Իրականում դու ոչ թե երկաթե շերեփ պետք է թափահարեիր, այ՝լ կանաչ դոլարներ, քանի որ դու փողն ես պաշտում։

Պետություն, բանակ կառուցում են սեփական օրինակով, այլ ոչ՝ փողով։ Իսկ փողով, ինչպես դուք, վաճառում են ամեն ինչ, այդ թվում՝ հայրենիքը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 5325

Մեկնաբանություններ