Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մատուցո՞ղ, հրավիրյա՞լ, թե՞ տեր

Մատուցո՞ղ, հրավիրյա՞լ, թե՞ տեր
10.11.2023 | 07:27

Ժողովուրդները լինում են երեք տեսակ` կա՛մ մատուցող համաշխարհային խրախճանքին, կա՛մ խրախճանքի հրավիրյալ, և կա՛մ խրախճանքի տեր։

Կարելի է ավելի դիպուկ օրինակ էլ բերել։

Ժողովուրդները կա՛մ պիտի արյուն տան ռազմիկներին, կա՛մ, որպես ռազմիկ, պիտի արյուն ընդունեն, կա՛մ արյուն վերցնեն, որպեսզի բաշխեն արյան կարիք ունեցողներին։

Առաջինները սպասարկողներ են, որոնց առաքելությունը ոչ թե սեփական ուղին կերտելն է, այլ սպասարկելն այլոց ճանապարհները։

Երկրորդ խմբին պատկանողները պայքարող և կենսունակ են և ամեն անգամ պայքարով ամրագրում են իրենց տեղը՝ ձգտելով ավելիին։

Երրորդները աշխարհի տերերն են, որոնք որոշում են` ինչ, որտեղ, երբ։

Ես գիտեմ, որ մի օր իմ ազգը երրորդների շարքից կբարձրանա, վստահ չեմ, որ ես դա կտեսնեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ գոնե իմ թոռները տեսնեն:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ