Եվ այսպես, նախընտրական քարոզարշավի ելած գրեթե բոլոր ուժերին հաջողվեց հավատացնել երևանցիներին, որ իրենք երդվյալ ընդդիմադիրներ են և ոչ մի կապ չունեն նողկալի իշխանությունների հետ:
Կարդացի, որ Նիկոլի թերթում գրել են, թե Հայաստանում տեղի են ունենալու հայ-ամերիկյան զորավարժություններ։
Ես էլ մինչև հիմա կարծում էի, թե զորավարժությունների համար առնվազն զորք է պետք...
Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ի անչափահաս բնակչության 20%-ը իրեն նույնացնում է «անորոշ գոյացության» հետ։ Հատկապես վերջին տասնամյակում այս ցուցանիշը հսկա աճ է արձանագրել։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։