Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բարեմիտ մոլորությո՞ւն, թե՞ վտանգավոր խաղեր

Բարեմիտ մոլորությո՞ւն, թե՞ վտանգավոր խաղեր
19.08.2023 | 15:57

Մինչ մի շարք հայրենակիցներ քննադատում են «ավանդական ընդդիմությանը»՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ չներկայացնելու համար, մեկ այլ խումբ հայրենակիցներ ընդդիմադիրներին, իսկ տվյալ դեպքում ակնհայտ է, որ միակ նման ուժը «Մայր Հայաստան» դաշինքն է, քննադատում են... ընտրություններին մասնակցելու համար:

Կարճ ասած` կոչ են անում այդ ընտրություններն ընդհանրապես բոյկոտել: Ավելին, տվյալ քննադատները ձևացնում են, թե չեն լսել «Մայր Հայաստանի» հայտարարությունը առ այն, որ Երևանի ավագանու ընտրություննրին մասնակցելու գլխավոր նպատակն ամբողջական իշխանափոխության հասնելն է:

Մի պահ ենթադրենք, թե բոյկոտի կոչերի, փաշինյանական իշխանության «ընտրական միջոցառմանը» չմասնակցելու մասին նաև հուզական հնչերանգով արվող արտահայտությունների հեղինակները լավ ու ճիշտ բան են ասում: Իսկ ընդդիմադիր ուժն էլ լսում է նրանց կոչերն ու բոյկոտում է այդ ընտրությունները:

Եվ՝ ի՞նչ: Իսկ՝ ոչինչ, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն և իր սատելիտները, առանց որևէ գլխացավանքի ու նեղության, հանգիստ վերարտադրվում են:

Ավելին, բոյկոտի կոչերը պասիվության են մղում ընդդիմադիր տրամադրված ընտրողներին, բողոքական ընտրազանգվածին: Իսկ քվեարկության ցածր մասնակցությունը մշտապես ձեռնտու է գործող իշխանությանը, մանավանդ, եթե այդ իշխանությունը կանխատրամադրված է «թվեր նկարելու»:

Հիմա, հատկապես ընդդիմադիր կամ հակաիշխանական կեցվածքով աչքի ընկած մեր այն հայրենակիցները, որոնք բոյկոտի ու՝ ընտրողների պասիվության մղող նման կոչեր են անում, կա՛մ բարեմիտ մոլորության մեջ են, կա՛մ ինչ-որ վտանգավոր խաղի:

Մինչ իրենք կկողմնորոշվեն, թե հատկապես ինչի՛ մեջ են, շեշտենք. հարգելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, պասիվ մի՛ եղեք, ակտիվորեն մասնակցեք Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին: Յուրաքանչյուրիդ ակտիվությունից է կախված, թե որքան արագ կգա փաշինյանական մղձավանջից ազատվելու, սրանցից պրծնելու պահը:

Պասիվն ու պասիվության կոչ անողը Նիկոլի դաշնակիցն են:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ