13.06.2024|
16:38
Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ստեղծվել է, շախմատային տերմինով բնորոշվող, «պատային» իրավիճակ՝ իշխանությունն այլևս ոչ մի օրակարգ չի կարողանում թելադրել և հասարակության հետ շփվում է բացառապես «ոստիկանական պատնեշի հետևից» (ցիտատը Նիկոլինն է ուղղված Սերժ Սարգսյանին), իսկ ընդդիմադիր շարժումը թեև չի մարում, սակայն առայժմ չունի իշխանություններին հեռացնելու ռեսուրս: Շախմատում այս իրավիճակում գրանցվում է ոչ ոքի: Քաղաքականության մեջ այդպես չի լինում: