Մինչ հեծանվորդը ցինիկ ծաղրուծանակի է ենթարկում մեր պատմական հայրենիքն ու տալիս «իրական» հայրենիքի իր խեղկատակ սահմանումները, նույն այդ ժամանակ Ալիևը մեր «իրական» հայրենիքը հռչակում է որպես իր «պատմական» հայրենիք և պատրաստվում սկզբի համար 300 000 ադրբեջանցի «վերաբնակեցնել» այնտեղ (իմա՝ այստեղ)։
Եթե սկզբնական շրջանում Բաքվից շրջանառության մեջ դրված «300 հազար փախստականների վերադարձի» թեման նպատակ ուներ հակակշռելու արցախցիների վերադարձի ու անվտանգ ապրելու իրավունքի հարցը, ապա հիմա, չհանդիպելով պաշտոնական Երևանի դիմադրությանը, Ադրբեջանն իր քարոզչական եզրույթը փորձում է վերածել Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգի առանցքային դրույթի:
ՀՀ քաղաքացին Ucom-ի հետ ինտերնետ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր է կնքում: Ըստ ընթացակարգի, Ucom-ի աշխատակիցներն առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է սարքավորումներով հանդերձ այցելեն քաղաքացու մատնանշած բնակարանը և ապահովեն ինտերնետի հասանելիությունը:
Մի քանի օր առաջ ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր, իմ լավագույն ընկեր Arman Grigoryan -ը «National Interest» պարբերականում հրապարակել էր «Հայաստանի «ձախորդ» շրձադարձը դեպի Արևմուտք» վերտառությամբ մի համապարփակ, փաստական հիմքերով հարուստ մի հոդված:
Երեկ առավոտյան Երևանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցում ականատեսն եմ եղել մի իսկապես բացառիկ հուզիչ բանի։ Համայնքի կարիքավորների նկատմամբ ունեցած համեստ պարտքս տալուց, իմ բաժին մոմերը վառելուց հետո մտա եկեղեցի։ Քիչ անց ինձ միացավ մի երեխա՝ երևի 6-7 տարեկան։ Խաչակնքվեց, ծնկեց՝ իր բաժին ասելիքը մրմնջալով։
Անկախացումից հետո, ավելի քան 30 տարի, երկրի ղեկավարները օտարներին են հանձնել Հայաստանի հարուստ ընդերքը, բանկերը, կապը, Երևանի կոնյակի գործարանը, «Նաիրիտի» կաուչուկի արտադրամասի սարքավորումները։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները շեշտակի ջերմացան, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դրանք առավել առարկայական տեսք ստացան...
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...