«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Գլոբալ պատերազմի» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանի նետած նռնակները․ ինչ է սպասվում մինչև նոյեմբեր

«Գլոբալ պատերազմի» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանի նետած նռնակները․ ինչ է սպասվում մինչև նոյեմբեր
14.07.2024 | 11:56

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ Եթե կեղծիքներ չլինեն, ապա Դոնալդ Թրամփը կհաղթի։ Դա լավ հասկանում են նաև նրա հակառակորդները, որոնք ներկայացնում են «Գլոբալ պատերազմի» կուսակցությունը։ Հասկանում են, դրա համար էլ Թրամփի դեմ մահափորձ տեղի ունեցավ։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ում նոյեմբերից հետո քաղաքացիական մեծ բախումներ լինեն։

«Գլոբալ պատերազմի» կուսակցության գործունեությունից տուժում է աշխարհը։ Տուժում են Ուկրաինան, Հայաստանը, ԵՄ-ը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, բոլորը։

«Գլոբալ պատերազմի» կուսակցությունը մերժում են ԱՄՆ-ում։ Գլոբալիստների միակ գործիքը մնացել է փամփուշտը։ Նաև՝ նռնակը։ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Սլովակիայից մինչև Հայաստան։ Բոլոր տեղերում էլ կրակում են ու արկեր նետում։

Փենսիլվանիայում կրակում են Թրամփի վրա, Սլովակիայում՝ վարչապետի։ Երևանում նռնակ են նետում ժողովրդի վրա (դրանից առաջ՝ 2008-ի մարտի 1-ին, «մոլոտովի կոկտեյլներ» էին նետում ոստիկանների վրա․ օգտագործվողի դերում կրկին Նիկոլ Փաշինյանն էր)։

Վրաստանում փորձում են, բայց չի ստացվում։ Ուզում են հակառուսական մանրադրամի վերածել Թբիլիսին, բայց չեն կարողանում։

Հայաստանում գտել են իրենց խամաճիկին ու Երևանը դարձնում են գլոբալ պատերազմի զոհ։ Պատահական չէր, որ ԱՄՆ-ը բաց տեքստով քաջալերեց ու ողջունեց Նիկոլ Փաշինյանի ոստիկանության ապօրինությունները, ողջունեց նռնականետումը։ Իրենց համար կարևորը Նիկոլի հակառուսական գիծն է։ Ասում են՝ եթե այդ գիծը պահես, ապա քեզ ժողովրդի վրա նռնակ նետելու և իշխանությունդ պահելու քարտ-բլանշ կտանք։ Ժողովրդավարությունը տվյալ դեպքում բռնաբարվում է հանուն աշխարհաքաղաքական խաղերի։ Դա գլոբալիստների նեոռասիստական մոտեցումն է՝ ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի։

«Գլոբալ պատերազմի» կուսակցությունը համաշխարհային չարիք է։ Այդ չարիքը մինչև նոյեմբեր հազար ու մի ֆորսմաժորային իրավիճակներ է ստեղծելու, այդ թվում ու առաջին հերթին՝ Հայաստանի գլխին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանին շտապեցնում են, որպեսզի մինչև նոյեմբեր Ադրբեջանին հանձնի ամեն ինչ, միայն թե Ռուսաստանն ու Իրանը դրանից հետո վնասվեն ու հեռացվեն այս տարածաշրջանից։ Իսկ թե ինչ կլինի այդ դեպքում Հայաստանի հետ, «Գլոբալ պատերազմի» կուսակցությանը և դրա խամաճիկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում։ Վերջինիս անձնական անվտանգության երաշխիքներ են տվել և Զելենսկու պես օգտագործում են։ Սկզբում Արցախի գլուխը կերան, հիմա անցել են Հայաստանին։

Հայաստանում «Գլոբալ պատերազմի» կուսակցության ու դրա խամաճիկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեռացումը և մեր երկրի համար իրական խաղաղության ու անվտանգության ապահովումը հնարավոր է միայն քաղաքական հստակ այլընտրանքով, այլ ոչ թե մարազմատիկ լիրիկայով։ Հնարավոր է միայն աշխարհաքաղաքական հստակ դիրքորոշմամբ ու խաղաղության իրական օրակարգի առկայությամբ, այլ ոչ թե գավառական, պաթոսախեղդ բաժակաճառով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3734

Մեկնաբանություններ