Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Թռնելու են

Թռնելու են
18.06.2024 | 12:02

Շատերիս կանխատեսումն առավել իրական ու հիմնավոր է դառնում. Հայաստանի ներկայիս իշխանավորները բարեկիրթ ու անարյուն ճանապարհով չեն լքելու գրաված դիրքերը, կենաց-մահու պայքար են մղելու ձեռք գցած կարգավիճակի համար, քանզի հասկանում են, որ առանց իշխանության իրենք ասպարեզից ուղղակի կանհետանան որպես գործիչ, անհատներ ու քաղաքացիներ. նրանց ազգադավ ու կործանարար գործունեությունն այլ հետևանքներ չի ենթադրում:

Նրանք կկրակեն իրենց ձեռքի տակ եղած վերջին փամփուշտն անգամ, միայն թե կառավարական լծակները մնան իրենց տնօրինման տակ:

ՀՀ իշխանությունն այժմ, կամա թե ակամա, ցուցաբերում է ոճրագործի տիպական պահվածք. հունիսի 12-ին, Բաղրամյան փողոցում տեղ գտած արյունոտ դեպքերը դրա ցայտուն ապացույցն են:

Այնպես որ, պատրանքներ չպետք է ունենալ, թե բազմահազարանոց խաղաղ հանրահավաքների ճնշման տակ, հազար ու մի կեղտի մեջ թաթախված իշխանավորները հանգիստ տեղի կտան. ոչ, դա չեն անի երկրի շահն իրապես գնահատող գործչի պես, նրանք դարձյալ արյուն կհեղեն հանուն իշխանության:

Միայն տեսեք ու լսեք, թե անցած երկու-երեք օրերին իշխանական վերին ու ստորին «գլադիատորներըն» ինչպիսի զազրելի ու ագրեսիվ ելույթներ են ունենում պաշտոնական և այլ հարթակներից, ինչ են մտմտում՝ իրենց հակառակորդներին լռեցնելու և չեզոքացնելու համար:

Նրանց գործելաոճը և հռետորաբանությունը վկայում են, որ գործող իշխանությունն իրական կապ չունի ժողովրդավարության հետ: Ձևավորվել է իշխանական մի խմբակ, որը բոլշևիկյան ու բռնապետական մեթոդաբանությամբ փորձում է ոչնչացնել իր դեմ պայքարողներին և ամուր պահել այլևս բռնագրաված աթոռները:

Բայց դա ներկա ժամանակներում, անգամ Հայաստանի հանրային կյանքի այսպիսի խորը աղճատված ու հակասական պայմաններում, երկար տևել չի կարող, նման իշխանությունը բնականորեն ու տրամաբանորեն ենթակա է կրախի:

Մեր կանխատեսումն է, որ շատ մոտ ժամանակներս իշխող ազգադավները պարզապես թռնելու են վերին օղակներից… դեպի պատժախցեր, փախուստ ու ընդհատակ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5112

Մեկնաբանություններ