ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մենք արյունով ենք ազատագրում, իրենք «խաղաղությամբ» են հափշտակում

Մենք արյունով ենք ազատագրում, իրենք «խաղաղությամբ» են հափշտակում
17.06.2024 | 18:43

Ադրբեջանը մեր տարածքը մաս-մաս հափշտակում է՝ դասական կողոպուտի իմաստով, քանզի բռնություն գործադրելու անպատասխան սպառնալիքով ամեն ինչ բացահայտ է արվում։ Այո՝ հենց մեր տարածքը, քանզի իրավաչափ հիմքերին բազմիցս եմ անդրադարձել։ Եվ որպեսզի վաղն էլ Տիգրանաշենի առնչությամբ չասենք, որ իբր 1978 թ. քարտեզներով Ադրբեջանի կազմում է եղել, ապա ի սկզբանե հավաստիացնեմ, որ 1929 թվականի, ինչպես նաև 1933 թվականի քարտեզներով, այսպես կոչված, «Քյարքի» բնակավայր ընդհանրապես չի եղել։ Իսկ ինչպե՞ս է առաջացել անկլավ, դե շատ պարզ ու հասարակ՝ նախ, անասնապահները պատմական Տիգրանաշենի տարածքն օգտագործել են որպես արոտավայր, սկզբի համար կառուցել մի քանի տնակներ, կազմակերպել թաղումներ, իսկ մնացածը տեխնիկայի գործ է։

Ո՞րն է տարբերությունը՝ մենք արյունով ենք ազատագրում, իրենք «խաղաղությամբ» են հափշտակում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 7106

Մեկնաբանություններ