Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ընտրությունը թողեք ինձ

Ընտրությունը թողեք ինձ
05.05.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 5

Սիրելինե՛ր, Իմ մասին պետք է մտածել սրտով և ոչ թե մտքով, որպեսզի պաշտամունքը բնական մի բան դառնա:
Ներծծեք Իմ Հոգու մաքուր օդը ջերմ փափագով:
Ձեր հոգու աչքը մշտապես հառեք Ինձ վրա. Ինձ վրա թող բացվի ձեր հոգու պատուհանը:
Պիտի իմանալ, որ Ես սիրում եմ:
Հեռացրեք ձեզնից բոլոր այն մտածումները, որ սահմանափակում են ձեր միտքը: Ինչ որ գեղեցիկ է, դուք կարող եք ունենալ: Միայն թե ո՛չ մեկեն, այլ` հետզհետե: Ընտրությունը Ինձ թողեք և չեք զղջա դրա համար:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ