Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ»

«Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ»
06.04.2023 | 22:26

ՍԱՐՈՅԱՆ -Վահա՛գն, պզտիկ պատմությունն մը ընեմ, լսե: Օր մը մորաքրոջս որդի Սիփան Բաղդասարյանի հետ Նյու Յորքեն ինքնաշարժով Ֆրեզնո կուգայինք: Երկա՜ր ճամփա... Քիթիս տակ սկսեցի երգ մը տնտնալ: Անդրադարձա, որ այդ եղանակ ուրիշ տեղ լսած չեմ, ներսես կուգա: Մեր հայկական հին երգերուն կնմանի:Սիփան միացավ ինձի, ու ան ալ սկսավ երգել: Երգեցինք, բան մը ան փոխեց, բան մը ավելցուց, աղվոր եղանակ մը ստացվավ: Տեղն ու տեղը բառեր շինեցի այդ եղանակին համար: «Եկուր իմ պզտիկ տունս, քեզի չամիչ տամ»՝ այդպես կկոչվի երգ: Հազարավոր դիսկ հանեցինք: Ամերիկացիներ այդ շատ սիրեցին, դիսկեր իսկույն վաճառվեցան: Եթե ըսեմ, թե այդ մեկ երգեն մեկ միլիոն տալեր շահեցինք, պիտի հասկնաք, թե ինչ ապուշ երկրի մեջ կապրինք: Կես միլիոն տվի Սիփան Բաղդասարյանին:Գինիի գործարան մը բացավ: Ինձնեն հարուստ եղավ: Բայց ափսո՜ս, շուտ մեռավ Սիփան, այդ հարստության մեջ մեռավ: Ամերիկացիք մինչև հիմա ալ կերգեն այդ երգ. «Եկուր իմ պզտիկ տունս»...

... ՈՒ Սարոյանը երգեց այդ երգը: Տաք, արևելյան ծորուն թախիծ կար այդ երգի մեջ, թախիծ՝ հեռավոր, փոքրիկ տան համար։

Վահագն Դավթյան. հատված «Բարի հսկան» գրքից


Սիլվա Սողոմոնյանի (Silva Soghomonyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 7757

Մեկնաբանություններ