Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա

Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա
07.06.2020 | 15:56

ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԴԱԺԱՆ ԲԱՆ ԵՄ ԱՍԵԼՈՒ… Ոմանք ծիծաղում էին հիվանդներին սորտավորելու արտահայտության վրա կամ ավելին քննադատում նման մոտեցման հակամարդկային լինելը: Հասանք էդ օրվան. շարունակեք նույն ոգով թքած ունենալ դիմակ կրելու հորդորների, պաշտոնյաների ասածների ու մնացած ամեն ինչի վրա, ազգովի պրոֆեսոր ենք կտրել, բոլորը վարչապետ ու նախարար են… Դիմակի տակ դժվարությամբ շնչելու պատճառաբանությամբ դա չկրողներ ու հիվանդների սորտավորման շուրջ փիլիսոփայական մտքեր արտահայտողներ, աղոթեք, որ հանկարծ թոքաբորբով, շնչառական անբավարարությամբ չհայտնվեք հիվանդանոցների հերթերի մեջ ու խնդրեք, որ թթվածին տան շնչելու, իսկ բժիշկները ստիպված լինեն որոշել, արժե ձեզ վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել, թե ձեր հարևանը փրկվելու ավելի մեծ շանս ունի, գոնե նրան տան էդ շանսը…»։

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ