ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պաղեստինա-իսրայելական սուրն ու երկաթը

Պաղեստինա-իսրայելական սուրն ու երկաթը
07.10.2023 | 21:11

Եթե կարծում եք, թե մի քանի հարյուր զինյալներ օրը ցերեկով, պարապլաններով ու պիկապներով կարող են անակնկալի բերել իսրայելական բանակն ու մի քանի տանկ այրելով հաղթանակ տոնել Իսրայելի դեմ, ապա դուք հաստատ սերիալների սիրահար եք։

Ի՞նչ տեղի ունեցավ այսօր։ Ենթադրաբար, այսօր մենք տեսանք խոշորամասշտաբ տեղեկատվական-հոգեբանական գործողություն, որի նպատակն էր հարձակման ենթարկված Իսրայելին աջակցող տեքստերի հրապարակումը, ահաբեկչության դատապարտումը և, իհարկե, սարսափազդու, արյունալի տեսարանների մատուցումը միջազգային լսարանին։ Արյունալի տեսարաններ, որոնք կարդարացնեն դրանք իրականացնողների դեմ ցանկացած հակագործողություն, ստացվել են ու հրապարակվել են։ Այլ կերպ ասած՝ աշխարհը լիովին պատրաստ է ավելի մեծ հակագործողության ըմբռնումով մոտենալ։

Հաջորդիվ կլինեն գործողություններ, որոնք ուղղակիորեն առնչվելու են նաև մեզ։

Առաջին հերթին, սրացումը Մերձավոր Արևելքում կարող է օրակարգից առժամանակ հանել կամ անուշադրության մատնել բռնագաղթած արցախահայերի իրավունքների հարցը։ Տեղեկատվական ճակատում լուրջ անելիքներ կան՝ հարցը օրակարգում պահելու համար։

Երկրորդ, այսպիսի լայնածավալ սրացմանը կարող է հաջորդել Իսրայել-Իրան լուրջ առճակատում, որը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել տարածաշրջանում՝ ծանրագույն հետևանքներով։

Պատրաստ և զգոն լինենք ու մշտապես հոգատար՝ Արցախի մեր հայրենակիցների հանդեպ։

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 5164

Մեկնաբանություններ